«Խոսրովի անտառ»-ում սպանվածը արգելոցի ուղեփակոցի տեսուչն էր. Տարածքի տեսախցիկները հանձնվել են ոստիկանությանը

Ոստիկանությունը քիչ առաջ տեղեկատվություն էտարածել այն մասին, որ այսօր առավոտյան 07.05-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հղորդում է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 1-ին ուղեփակոցի մոտ ապանություն է կատարվել: «Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 1963թ. ծնված Մխիթար  Սեդրակյանի  կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ:Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- նշված է ոստիկանության հաղորգարության մեջ:

168.am-ի հետ զրույցում արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն ասաց, որ սպանվածը «Խոսրովի անտառ» ագելոցի աշխատակիցն է. նա ուղեփակոցի տեսուչն է: Միևնույն ժամանակ. Հ. Հովակիմյանը տեղեկացրեց, որ դին հայտնաբերել են արգելոցի աշխատակիցները. «Հատուկ ջոկատն է եկել առավոտյան հերթապահությունը շարունակելու, որովհետև մեզ մոտ 24 ժամ հերթապահություն է. եկել են, տեսել են՝ մահացած, մեր աշխատողը սպանված»:

Հրաչյա Հովակիմյանն ասաց, որ տարածքում կան տեսախցիկներ, որոնք արդեն հանձնվել են ոստիկանությանը: «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում շարունակում է քննչական գործողություններ կատարել: «Ոստիկանությունը առավոտվանից մինչև հիմա ամեն ինչ անում է՝ բացահայտելու համար»:

Հ. Հովակիմյանն ասաց, որ որոշ լրատվամիջոցներ քննադատություն են հնչեցնում արգելոցի հասցեին, թե այնտեղ հսկողություն չի իրականացվում: «Այս դեպքը ցույց է տալիս, որ հսկողություն կա, որ առավոտ ժամը 5-ին կարող է հատուկ ջոկատը պտտվելիս տեսնի: Շատ են «Խոսրովին» քննադատում, երբ որ մարդիկ 24 ժամ ջրին, անձրևին, կարկուտին աշխատում են»,- ասաց արգելոցի տնօրենը:

Տեսանյութեր

Լրահոս