 
                        Ինչո՞ւ է ստեղծվում Միասնական քննչական մարմինը
 
                                    Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին։ Ըստ կարգադրության՝ այն ստեղծվել է քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և ՀՀ պաշտպանության նախարարության, կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով:
 168.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը նախ նշեց, որ ըստ էության այդ բոլոր մարմիններն էլ քննչական գործողություններ իրականացնելու իրավունք ունեն, և պետք է մեկնաբանել՝ պետությանն այդ քայլն ի՞նչ է տալու. «Հիմա մի կուռ համակարգ ստեղծելու նպատակը ո՞րն է: Ինչ-որ մի բան պետք է բացատրվի՝ որն է դրա նպատակը: Քննչական մարմին՝ ի՞նչ է նշանակում»:
168.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը նախ նշեց, որ ըստ էության այդ բոլոր մարմիններն էլ քննչական գործողություններ իրականացնելու իրավունք ունեն, և պետք է մեկնաբանել՝ պետությանն այդ քայլն ի՞նչ է տալու. «Հիմա մի կուռ համակարգ ստեղծելու նպատակը ո՞րն է: Ինչ-որ մի բան պետք է բացատրվի՝ որն է դրա նպատակը: Քննչական մարմին՝ ի՞նչ է նշանակում»:
«Պետությանը դա ի՞նչ օգուտ է տալու: Եթե վերահսկման խնդիր է, այսինքն՝ եթե չեն վստահում մյուս կառույցների քննչական մարմինների գործողություններին, վերահսկման խնդիրն է, պետք է ինչ-որ ավելի նեղ շրջանակ դարձնել, որպեսզի հնարավոր լինի, անվստահության խնդիր կա, միգուցե ինչ-որ… Մեկնաբանման խնդիր է, թե նպատակը որն է, թե չէ կարելի է բոլոր կառույցները միացնել: Ինչպես, օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը նախարարություն էլ չեն կոչվում: Այնտեղ ոստիկանապետ է կամ Ազգային անվտանգության պետ: Նշանակման խնդիր է: Որպեսզի շատ հեռու չգնանք. նպատակը ո՞րն է, իմաստը ո՞րն է:
Հասկանում եք՝ Հայաստանի Հանրապետությունը չունի Ոստիկանության նախարար, ունի Ոստիկանության պետ: Եթե նախարար ունենար, նախարարի նշանակման հետ կապված ահագին բարդ պրոցեդուրա է: Չկան նախարարներ. կա ոստիկանապետ, և կա Ազգային անվտանգության ծառայության պետ: Հիմա, եթե քննչական ենք ուզում ինչ-որ մարմին ստեղծել, նպատակը պիտի բացատրվի, հանրությունը թող իմանա՝ նպատակը որն է»,- ասաց Տ. Տեր-Եսայանը:
 Իսկ փաստաբան Տիգրան Աթանեսյանը նույն հարցին անդրադառնալով՝ ասաց, որ միասնական քննչական մարմին ունենալու գաղափարը շատ լավն է. դրա կարիքն, ըստ նրա, զգացվում էր դեռևս խորհրդային տարիներից.
Իսկ փաստաբան Տիգրան Աթանեսյանը նույն հարցին անդրադառնալով՝ ասաց, որ միասնական քննչական մարմին ունենալու գաղափարը շատ լավն է. դրա կարիքն, ըստ նրա, զգացվում էր դեռևս խորհրդային տարիներից.
«Ինչո՞ւ դա չէր ստեղծվում: Որովհետև տարբեր գերատեսչությունների ղեկավարներ երբեք չէին ուզում թողնել իրենց ազդեցության ոլորտից քննչական մարմիններին, որոնք բավականին լայն լիազորություններ ունեն, գոնե՝ ըստ օրենքի: Նման մարմնի ստեղծումը շատ դրական գաղափար է, այսինքն՝ նոր գաղափար չէ, դա վաղուց եղած գաղափար է, և ճիշտ կլինի: Ես պարզապես մտածում եմ, որ ԱԱԾ Քննչական վարչությունը պետք է այդտեղ միավորվեր»: Անդրադառնալով հարցին, որ Հատուկ քննչական ծառայությունը չի միավորվելու այդ միասնական քննչական մարմնի կառուցվածքում, Տ. Աթանեսյանն ասաց, որ ելնելով այդ ծառայության հատուկ ուղղվածությունից և նպատակներից՝ այն պետք է մնա՝ ինչպես որ կա: Հարցին՝ արդյո՞ք որոշ փաստաբանների դժգոհությունները՝ կապված նախաքննական մարմինների ոչ ամբողջական աշխատանքի և երբեմն թույլ տված ապօրինությունների հետ, կպակասեն, Տ. Աթանեսյանը պատասխանեց.
«Ապօրինությունները կարելի է գործել և՛ միասնական քննչական մարմնի կազմում, և ներկայումս ինչը որ անում են: Ապօրինությունների պատճառն այդքան դա չէ, որ քննչական մարմինները տարբեր տեղում են գտնվում: Դա ընդհանուր իրավիճակից է բխում՝ մարդկանցից, որոնք որ դա ղեկավարում են, այլ նպատակներից. տարբեր պատճառներով է: Այսինքն՝ այդտեղ ձևական կողմն էական չէ: Խախտումներ և՛ այս մարմիններում կան, և՛ հետագայում կլինեն միասնականում: Այդ խնդիրն այլ կերպ պետք է լուծվի»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        