Սուրեն Առուստամյանը մասնակցում է Էրիկ Քլեփթոնի հայտարարած կիթառահարների մրցույթին (տեսանյութ)

Երգիչ Սուրեն Առուստամյանը մասնակցում է համաշխարհային աստղ Էրիկ Քլեփթոնի հայտարարած կիթառահարների մրցույթին, որը նվիրված է Քլեփթոնի «Cocaine» ստեղծագործության 35-ամյակի պատվին։ Այս մասին մեզ տեղեկացնում է ericclapton.com կայքը։

Աստղը կոչ է անում ամբողջ աշխարհի կիթառահարներին իրեն ուղարկել «Cocaine» ստեղծագործության իրենց լավագույն cover տարբերակների տեսանյութը։

Աղբյուրից տեղեկանում ենք, որ մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքները հավաքվելու են երգի մեկ նվագախմբային տարբերակում։

Մրցույթի հաղթողներն ընտրվելու են երկու տարբերակով. առաջին հաղթողին ընտրելու է «Universal Music Enterprise»-ը, որի դեպքում հաղթող երաժիշտը ստանալու է Fender «Blackie» կիթառ, որի արժեքը 2500 ԱՄՆ դոլար է, «Slowhand» ալբոմի վինիլային տարբերակն ու սուպեր-լյուքս հրատարակությունը, ինչպես նաև հաղթողի աշխատանքը տեղադրվելու է Էրիկ Քլեփթոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Կարդացեք նաև

Երկրորդ հաղթող մասնակիցն ընտրվելու է ունկնդիրների քվեարկությամբ։ Այս դեպքում հաղթողը կրկին ստանալու է «Slowhand» ալբոմի վինիլային տարբերակն ու սուպեր-լյուքս հրատարակությունը, և նրա աշխատանքը տեղադրվելու է երգչի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Նշենք, որ հաղթողների անունները հայտնի կդառնան փետրվարի 6-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031