
«Իմ նոր «Go» տեսահոլովակը 1930-ականների ոճի մեջ է». Ջուս
Այսօր տեղի ունեցավ երգչուհի Ջուսի այդքան սպասված «Go» տեսահոլովակի պրեմիերան։ Դեռևս 2012թ. դեկտեմբեր ամսին 168.am-ին տված հարցազրույցում երգչուհին ասել էր, որ 2013 թվականը լինելու է բուռն աշխատանքային տարի:
«Իմ նոր «Go» տեսահոլովակը 1930-ականների ոճի մեջ է: Հանդես եմ եկել ինձ համար նոր կերպարով, նաև նոր երաժշտական ոճով»,- մեզ հետ զրույցում ասել էր Ջուսը:
Նշենք, որ երգի խոսքերի հեղինակն Անինա Հովհաննիսյանն է, երաժշտության և գործիքավորման հեղինակը` Գուժը, տեսահոլովակի ռեժիսորն էլ Արմեն Փիրիմասիհինն է։