
Տրանսպորտի նախարարությունը տաքսու վարորդների համար բաց դռների օր է կազմակերպում (տեսանյութ)

«Որպեսզի ընդհանրապես սրանից հետո էլ ոչ մեկ տաքսու վարորդների թեման չշահարկի, մենք վաղը նախարարությունում 15:00-ից բաց դռներ ենք անում, և բոլոր այն վարորդները, ում մոտ կա հարց բարեփոխումների հետ կապված, ովքեր սխալ ներկայացվել են տարբեր մարդկանց կողմից, մենք հրավիրում ենք նախարարություն, և ամբողջ աշխատակազմն աշխատելու է իրենց հետ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նա նշեց, որ անձամբ լինելու է այնտեղ և ընդունելու է այն վարորդներին, ովքեր ցանկություն կունենան ճշտել, մեկնաբանություններ ստանալ և «համոզվել, որ ամեն ինչ արվել է ի օգուտ տաքսի-վարորդների»:
Նախարարը նաև վստահեցրեց, որ մարզային տրանսպորտի ուղեվարձի թանկացումներ առայժմ չի լինի:
Մանրամասները՝ տեսանյութում