«Բայց որ չասեն, որ դա Աշոտյանի ամբիցիան է, ես այդ ժամանակ նախարար չեմ լինի: Մեծ մասամբ ԿԳՆ-ն վաչական առնչություն չունի դպրոցների հետ, մեր սիրտը ցավում է, բայց իրավասու չենք որևէ բան անելու»:
Մրցունակ տնտեսության համար հարկավոր են համապատասխան հավասար պայմաններ մրցակցային պայքարի ժամանակ: Եթե միտքը զարգացնենք այս ուղղությամբ, ապա այդ դեպքում «ասեղը» կլինի օրենքի առջև բոլորի և յուրաքանչյուրի հավասարության ու հասարակության մեջ արդարության զգացումի հաստատումը:
Հունվարի 18-ին, ժամը 14:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ առաջին անգամ ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալները 2013 թ. նոյեմբերի դրությամբ գերակշռել են ԵՄ-ի հետ առևտրի ծավալներին:
Տիգրանը երբեք անկեղծ չի եղել ու հիմա էլ անկեղծ լինել չի կարող: Նույնիսկ այս պարագայում իր երկրորդ պատասխանի մեջ փորձում է ներքաշել նաև ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Տիգրան Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին թերի է, նա չի անդրադարձել 2 կարևորագույն հարցերի՝ արտագաղթի ու մարդկանց տրամադրության մասին, և խուսափել է գնաատակններ տալ: 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Ես շատ լավ ծանոթ եմ իր միավանկ և չփոխկապակցված պատասխաններին և չեմ ակնկալում այս վարչապետից անդրադարձ երկրի առաջնային սուր պրոբլեմներին:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում փորձել խուսանավել գնահատական տալ Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխադարձ հայտարարություններին՝ պատճառաբանելով, թե դեռ ծանոթ չէ ո´չ Ռ.Քոչարյանի օրեր առաջ արված, ո´չ էլ Տ.Սարգսյանի այսօր տարածած հայտարարություններին:
«Սթար Դիվայդ» ընկերության հնրավորությունները՝ կրկին ոտքի կանգնելու, հետզհետե սպառվում են, ու խանութների ցանցը, կարծես, շուտով վերջնականապես կանցնի պատմության գիրկն, ու «Սթարի» աստղը կմարի:
«Դուք էլ և բոլորն էլ պետք է հոգնած լինեն այդ երևույթից, Տիգրան Սարգսյանի բարոյախոսությունից, երբ իրականությունն այլ է, իսկ ինքը պատասխանատվությունից խուսափելու ձև է փնտրում»,- Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հերթական «հրաձգությանը» 168.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, գնահատելով այսօր տարածված Տիգրան Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին, 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ էական չէ, թե մեկը մյուսին ինչ են ասում. «Թամաշա են կազմակերպել, ներիշխանական ռազբորկա է»:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, անորոշություններից մեկը պայմանավորված է Մաքսային միության հետ կապված խնդիրներով…
Քրեագետ Սերգեյ Գալոյանը երեկ ասել էր, թե 2003թ. Մոսկվայում Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գողացված կտավների մի մասը, հանցագործներից մեկի վկայությամբ, գտնվում է Գուրգեն Արսենյանի մոտ:
168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանում կազմվում են աշխատակիցների կրճատման ցուցակներ, ինչը նշանակում է, որ գործարանը չի աշխատի և կտարվի սնանկության ու փակման: Ընդ որում՝ խոսքը ոչ թե հարկադիր պարապուրդի մասին է, այլ աշխատակիցների կրճատման, և առաջնահերթ այդ ցուցակում ներառվում են ըմբոստ ու բողոքավոր աշխատակիցները:
«Միկա Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչը 168.am-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրը, որ «Ռոսնեֆտը» ձեռք է բերել բոլոր «Միկա Լիմիթեդի» նավթային ակտիվները:
«Ես նման գնահատականները որպես երևույթ չեմ դիտարկում, որովհետև մեր երեք նախագահների ժամանակ էլ մենք ունեինք այն, ինչ ունեինք և դա ժառանգաբար փոխանցվում է: Հետևապես՝ մեկը մյուսի վրա, որ դուրս է գալիս, ինձ դա որպես առանձին երևույթ չի հետաքրքրում: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը 1991 թ-ից անհաջող պետություն է»
Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, որը ՀՀ կառավարության կողմից գերակա ոլորտների շարքին է դասվում, զգալի աճ է գրանցել՝ տարեկան մոտ 25 տոկոս:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կախված չէ միայն Հայաստանի Հանրապետությունից: Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, այդ իսկ պատճառով չի կարելի խոսել վստահության մասին, որ ՀՀ-ն անպատճառ կանդամակցի ՄՄ-ին:
Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, աշխատանքի և սոցիալական զբաղվածության նախարար Արտեմ Ասատրյանը, զբաղվածության նոր մոդել է ներդրվելու, այս տարի 1 տասնյակից ավելի զբաղվածության ծրագրեր են իրականացվելու, շարունակվելու է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, նաև ներդրվելու է հաշմանդամության սահմանման նոր մոդելը:
Այս տարի բնապահպանության նախարարության համար գերակա են համարվել հատկապես Սևանա լճի խնդիրները՝ մանրաձկի համալրում, ենթակառուցվածքներ, մաքրվող տարածքներ և այլն, ինչպես նաև կենսոլորտային տարածքի խնդիրները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Շանթ Հարությունյանի գործով քննությունը շարունակվում է, և եթե որևէ մեկը քննիչի կամ դատախազի որևէ որոշում գտնում է ոչ իրավաչափ, կարող է բողոքարկել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝
«Նման գիտելիքներ ունեցող վարչապետին ինչպե՞ս չհակադարձել, որ անգամ նախկին զեկույցները չի կարդացել: Եվ ինչպե՞ս կարող է երկիրը 20 տարի առաջ ու հիմա նույնչափ աղքատություն ունենալ, երբ այն ժամանակ դեռ պատերազմում էինք»,- ասաց Հ.Բագրատյանը:
Ինչպես 168.am-ին հայտնեցին «ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» շարժման ակտիվիստները, համակարգի ներդրման դեմ պայքարը շարունակվելու է, և հունվարի 18-ին նախատեսվում է հերթական հանրահավաքը:
Հունվարի 7-ին և 8-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության մասնագետների կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում
«Քաղաքական առումով ես կիսում եմ երկրորդ նախագահի հնչեցրած գնահատականը, որ մեզ մոտ ներկա վիճակում կառավարության մենեջմենթը պետք է փոխվի: Սակայն դա վարչապետության հա՞յտ է, թե՞ ոչ, այդ հարցը պետք է տաք Ռոբերտ Քոչարյանին, ես նման գնահատականեր չեմ ուզում տալ: Քոչարյանը եթե ցանկություն հայտնի ինչ-որ բանի, այդ ձևով չպետք է հայտնի:
«Ինձ չի վերաբերում, երկու մարդ իրար հետ խոսում են, կարող են իրար վիրավորել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան «փոխհրաձգության» մասին:
«Ես հույս ունեմ, որ դրական զարգացումներ կունենանք այս տարի, բայց դրա համար անհրաժեշտ է առնվազն կառավարության վերաիմաստավորում, փոփոխություն, հասարակության առողջ, պայքարող, մտածող ուժերի ներգրավում կառավարման համակարգում, իսկ դա պահանջում է իմաստնություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը մեզ հետ զրույցում հավաստեց, որ գազի որակի, կալորիականության հետ կապված խնդիր չկա…
Հայաստանը չի կարող Մաքսային միությունում ժողովրդավարության առաջատարի դեր տանել: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը:
Պարտքերի գոյանալը և դրանց չմարումը որևէ առնչություն չունի «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ին տրամադրված թռիչքների իրականացման թույլտվությունների հետ, առավել ևս անհեթեթ է այն միտքը, թե՝ քանի որ թռիչքների իրականացման թույլտվությունը հատկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ապա այն կիսում է պարտքերի մարման պատասխանատվությունը: