Բաժիններ՝

Բենզինի շուկայում խախտում կատարելը դժվարացել է

«ՀՀ բենզինի շուկայում լայնամասշտաբ ստուգումներ սկսվել են 2011 թ-ին, ու եթե հանմեմատենք ներկա դրության հետ, ապա սարերի տարբերություն է, թեև դեռ աշխատելու տեղ կա: 2011-ին գրեթե զանգվածաբար նույն հորից լցված բենզին էր վաճառվում տարբեր տեսակների անվան տակ: Հիմա շատ հազվադեպ է հանդիպում, որ նույն հորից լցված բենզինն այդպես վաճառվի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը:

Նա նշեց, որ տնտեսվարողները հասկացել են, որ այդ կեղծիքը հեշտ է ֆիքսել և պատասխանատվությունից խուսափել չի ստացվի: Խալիկյանը չհամաձայնեց, որ վառելիք ներկրողները ընդամենը 1 տեսակի բենզին են բերում՝ պայմանավորված երկրի պահանջարկի փոքր լինելու հետ:

Լ.Խալիկյանը հայտնեց, որ տեսչության թեժ գծին շատ են զանգահարում՝ բողոքելով, թե բենզինին ջուր է խառնված. «Բայց բենզինն ու ջուրն իրար հետ անհնար է խառնել, մեկը ծանր է, մեկը թեթև, եթե խառնես, Նոբելյան մրցանակ կստանաս: Ինչ-որ ուրիշ խախտումներ թույլ տալիս են, օրինակ՝ չափագիտական խախտումներ են հանդիպում, քիչ են լցնում և այլն, բայց իրավիճակն անհամեմատելի է 2011 թ. համեմատ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս