
Սև սրտի մխիթարանք. Վրաստանից ավելի շատ են արտագաղթել, քան Հայաստանից

Հարավային Կովկասում արտագաղթի առումով «ամենաողբալի» իրավիճակը Հայաստանում չէ: Պարզվում է, ԽՍՀՄ փլուզումից հետո մեր հարևան Վրաստանից ավելի շատ մարդ է հեռացել, քան Հայաստանից: Սա են ցույց տալիս վերջերս Համաշխարհային բանկի հրապարակած տվյալները: Վրաստանում և Հայաստանումարտագաղթի պիկը գրանցվել է 1995 թ-ին՝ համապատասխանաբար 544 հազար և 500 հազար մարդ: 2010 թ-ին ՀՀ-ից արտագաղթը կազմել է շուրջ 75 հազար մարդ, իսկ Վրաստանից՝ 150 հազար:
Ըստ այդմ՝ Ադրբեջանը միգրացիայի բացասական սալդոն հաղթահարել է 2003 թ-ի կեսերին և դրանից հետո այնտեղ ներգաղթ է նկատվում՝ 2005 թ-ից հետո տարեկան հասնելով 53 հազար և ավելի մարդու: