Դրամական փոխանցումների ծավալը նվազում է
Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ծավալը շարունակում է նվազել: Այս տարի սեպտեմբերին արտերկրներից ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային փոխանցումների ծավալն օգոստոսի համեմատ նվազել է 18 մլն 336 հազար դոլարով և կազմել 178 մլն 934 հազար դոլար:
Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների՝ տրանսֆերտների ծավալը հուլիսի համեմատ՝ նվազել էր նաև օգոստոսին, թեև նախորդ մի քանի տարվա ընթացքում այս ժամանակաշրջանում դիտվում էր տրանսֆերտների ավելացում և ոչ թե՝ նվազում:
Ուշագավ է, որ սեպտեմբերին անկում գրանցվել է հիմնականում Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտների դեպքում՝ շուրջ 18 մլն 574 հազար դոլարով, մինչդեռ ԱՄՆ-ից փոխանցվող գումարների ծավալն ավելացել է 381 հազար դոլարով:
Հակառակ պատկերն է ոչ առևտրային արտահոսքի դեպքում, երբ 1 մլն 729 հազար դոլարով ավելի գումարներ փոխանցվել են դեպի Ռուսաստան, իսկ ԱՄՆ փոխանցված գումարների ծավալը նվազել է 191 հազար դոլարով: