Բաժիններ՝

Ազատե՞լ, թե՞ չազատել ՓՄՁ-ն հարկերից

ՀՀ կառավարությունը ոչ մեկ անգամ հայտարարել է երկրում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման անհրաժեշտության մասին: ՓՄՁ-ների վճարած հարկերն ընդհանուրի շուրջ 2%-ն են կազմում: Շատ տնտեսագետներ տեսակետ են հայտնում, որ ՓՄՁ զարգացման լավագույն տարբերակը ոլորտը հարկերից ազատելն է: Թե որքանո՞վ է դա հնարավոր, 168.am-ը հետաքրքրվեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանից:

«Ես կարծում եմ, որ ՓՄՁ ոլորտում մենք պետք է քննարկենք ոչ թե կետային, այլ համակարգային լուծումներ»,- ասաց Միրումյանը:
Մեր դիտարկմանը՝ մի՞թե այդ առաջարկը համակարգային լուծում չէ, ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց. «Ես համակարգային ասելով ի նկատի հետևյալը, տեսեք, հիմա օրինակ քննարկվում է դրույքաչափ նվազեցնելը: Հարկերից ազատելու տակ ո՞վ կմտնի, եթե ՓՄՁ-ին ընդհանրապես ազատենք: Մենք պետք է ՓՄՁ-ի հստակ չափանիշները սահմանենք, տրոհման մեխանիզմները կանոնակարգենք, որպեսզի ՓՄՁ-ն լինի իրական ՓՄՁ, ռիսկերը նվազեցնենք, որ հետո ցանկացած առաջարկ, ցանկացած գաղափար քննարկենք: Մեր մտահոգությունն այն է, որ ՓՄՁ-ի ռեժիմից օգտվի իրապես ՓՄՁ-ն: Մեր մտահոգությունն այն է, որպեսզի փաստաթղթաշրջանառության հարցերը կարգավորվեն, որին շատ դեպքերում չի նպաստում նաև ՓՄՁ-ն՝ փաստաթուղթ չուզելով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս