Բաժիններ՝

ՀՀ-ն կհրաժարվի՞ ԵՄ պահանջով իրականացված բարեփոխումներից

«Մաքսային միություն մտնելու գործընթացը դեռևս չի նշանակում, որ այն ամենը, ինչ կատարվել է ՀՀ-ԵՄ ձևաչափում, հակադրվում է ՄՄ գործընթացներին՝ թե´ տեխնիկական, թե´ համակարգային, և թե իրավական առումով: Ես չեմ բացառում, որ որոշակի հարցերում կլինեն տարբերություններ՝ մոդելների, իրավաչափերի, կարգավորման նորմերի, բայց վստահեցնում եմ, որ շատ հարցերում, ինչ արվել է DCFTA-ի շրջանակներում, այդ ամենը չի հակասի, և ավելին, մենք հակված ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու»,- այսօր հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Ըստ նրա՝ պետք է առանձնացնել, թե որ հարցերում են առաջանում հակասություններ, որ հարցերն են, որ ընդհանրապես հակասության չեն բերում:

Հարցին՝ արդեն ներդրված ԵՄ նորմերի և ՄՄ պահանջվող նորմերի միջև հակասությունների առկայության դեպքում ՀՀ-ն կհրաժարվի՞ իրականացված բարեփոխումներից, փոխնախարարը պատասխանեց, որ ներկայումս ՀՀ-ն բանակցում է ՄՄ գործընկերների հետ, ՄՄ շրջանակներում կան որոշ պարտադիր նորմեր, կան նորմեր, որոնց համար անցումային շրջան կլինի, կան նաև որոշ նորմեր, որ ավելի լավ է՝ ԵՄ մոդելները կիրառվեն, ու ՄՄ երկրներն անցնեն դրանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս