
Վահրամ Ավանեսյանը ՎԶԵԲ-ի «վատատեսությունը» չի կիսում

Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանխատեսման կտրուկ նվազեցումը մինչև 2.5% չի անհանգստացրել ՀՀ կառավարությանը: Այսօր լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՎԶԵԲ-ի գնահատականի փոփոխությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, թե չի կարծում, որ աճը 2.5% լինի:
«Դա կանխատեսում է, իսկ մեր կանխատեսումը 4.2% է»,- նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ՎԶԵԲ-ը ՀՀ համար կանխատեսել էր 5 % տնտեսական աճ: