«Նաիրիտցիները» այսօր բողոքի ակցիա կանցկացնեն Բաղրամյան 26-ի մոտ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հերթական անգամ պատրաստվում են վաղը բողոքի ակցիա իրականացնել ՀՀ նախագահի նստավայրի մոտ, և պատճառը կրկին աշխատավարձերի ուշացումն է: Վերջին անգամ նաիրիտցիները աշխատավարձ ստացել են սեպտեմբերի վերջերին, հաջորդը նրանց խոստացվել էր հոկտեմբերի վերջին, բայց մինչև հիմա գումար չի փոխանցվել:
«Մարդիկ արդեն շատ կտրուկ են տրամադրված: Արդեն որերորդ անգամ խաբում են մեզ՝ ոչ աշխատավարձ են տալիս, ոչ էլ գործարանն են աշխատեցնում: 3 ամսում երեսի զոռով 2 աշխատավարձ են տալիս, արդեն 12 ամսվա պարտք են մեզ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Նաիրիտի» աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ վաղը վերջնական պատասխան են պահանջելու գործարանի ճակատագրի հետ կապված: