
Գագիկ Հարությունյանի հոբբին

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը չի հրաժարվում իր հոբբիներից մեկից. արդեն տարիներ շարունակ նա զբաղվում է մեղվաբուծությամբ: Վերջերս նա «VIP» կարգավիճակով մասնակցել է Ուկրաինայում անցկացված համաշխարհային մեղվապահության պատմության մեջ ամենամասշտաբային իրադարձությանը՝ Ապիմոնդիայի 43-րդ միջազգային համագումարին:
Թե ինչու է Հարությունյանը եղել «VIP» կարգավիճակում, պարզ չէ: Մեզ հաջողվեց պարզել միայն, որ համագումարի ընթացքում Հարությունյանը չի ստացել որևէ մրցանակ կամ պարգև:
Հայկական ընկերություններից համագումարին մասնակցել են ոլորտի 2 կազմակերպություններ՝ «Մեղվի քաղաք» և Ռոզա Ծառուկյանի «Մուլտի Ագրոն»: