Բաժիններ՝

Խախտումներ ոսկյա իրերի շուկայում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի վերահսկողության տեսչությունը ոսկյա իրերի շուկայում ամենօրյա ստուգումներ է իրականացնում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց տեսչության պետ Լևոն Խալիկյանը, խախտումներ շատ են հայտնաբերվում, իսկ ամենատարածվածը հարգորոշման խնդիրն է: Սակայն, չնայած խախտումներին, ըստ Խալիկյանի, լավ է, որ շատ դեպքերում, երբ հարգորոշման կնիքները բացակայում են, ոսկու որակը բարձր է լինում:

«Այսինքն՝ մեր ոսկերիչները լավն են, խախտում են միայն կնիք դնելու հարցում, իսկ ոսկու որակը չի զիջում»,- ասաց Խալիկյանը:

Ոսկյա իրերի վրա պետք է լինի 2 կնիք՝ հարգի կնիքը (ցույց է տալիս ոսկու մաքրությունը, օրինակ՝ 585) և Սասունցի Դավթի պատկերը (ոսկու մաքրությունը որոշող անձի կնիքը): Տեսչության պետն ընդգծեց, որ հարգորոշողը լիցենզավորված անձ պետք է լինի: Եթե 2 տարի առաջ նրանք ընդամենը 7 հոգի էին, հիմա ամեն տարի 15 հոգի լիցենզավորվում է տեսչության կողմից:

«Ընդհանրապես, խախտումները շատ-շատ են. կշեռքն է բացակայում, հարգորոշողի գործունեությունը լիցենզիայի պայմաններին չի համապատասխանում, և այլն: Այս տարի 2 դեպք է եղել, որ կասեցվել է հարգորոշողի լիցենզիան, մինչև թերությունները վերացրել են»,- նշեց Խալիկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս