«Աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև և դա թելադրում է ոչ ստանդարտ մոտեցումներ, որպեսզի դրանց լուծումներ տրվեն: Այս իրավիճակից զերծ չի մնացել նաև ՀՀ-ն»:
Անցած տարի պաշտոնապես հայտարարվեց, որ Եվրամիությունը թույլատրել է հայկական մեղրն արտահանել Եվրոպա: Այս հնարավորությունը ոգևորել էր մեղվապահներին, և նրանք սկսել էին ԵՄ երկրներում գործընկերներ փնտրել: Սակայն մինչ օրս եվրոպացիները «չեն համտեսել» հայկական մեղրը, այն չի հասել եվրոպականշուկա:
Այս տարվա մայիսին Ռուսաստանից Հայաստան ուղարկված տրանսֆերտների ծավալը, ինչպես և նախորդ ամիս, ավելի քիչ է եղել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Հուլիսի 10-ի առավոտյան «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի մոտ:
Ըստ ԿԲ պաշտոնյայի՝ եթե հանկարծ ֆոնդերից մեկը որոշի ի վերջո հեռանալ ՀՀ-ից, ապա դա շատ լուրջ կազդի երկրի վարկանիշի վրա:
Երևանում «Կարֆուրի» ներկայացուցիչները ներկայումս ուսումնասիրում են սննդի անվտանգության համակարգերի ներդրվածության մակարդակը: Այս մասին 168.am-ին հայտնեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի իրավակարգավորումները հետապնդել են մեկ նպատակ՝ թույլ չտալ աշխատող անձի համար սպառման կրճատում:
Մեր դիտարկմանը, որ Հայաստանը բավականին մեծ աշխատանք էր կատարել ԵՄ ասոցիացման ուղղությամբ, և գործող չափանիշները համապատասխանեցվել էին եվրոպական պահանջներին, այժմ ի՞նչ է պետք փոխել Մաքսային միության համար, Մայա Թևզաձեն պատասխանեց, որ շատ կարգավորող փաստաթղթեր կան, որ պետք է համապատասխանեցնել ՄՄ պահանջներին՝ ԵՄ-ի փոխարեն: Սակայն, ըստ նրա, արտադրական գործընթացը՝ հիմնված FSMSs-ի վրա, հիմնականում նույնն է թե՛ ՄՄ-ի, թե՛ ԵՄ-ի համար:
«Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում Հայաստանում, սննդարդյունաբերության ոլորտի արտադրողները շատ խնդիրներ ունեն` կապված անվտանգության համակարգերի ներդրման հետ: Հարկավոր է շատ ռեսուրս, շատ ժամանակ, որպեսզի փոխվեն գործընթացները: Այսօր Մաքսային միության համատեքստում այդ ամենը դառնում է ավելի կարևոր, որովհետև սննդի անվտանգության համակարգը (FSMSs) հիմնական չափանիշն է, որով ՄՄ երկրներ արտահանում կկատարվի»,- 168.am-ին ասաց ՀԲ խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից ՀՀ-ում իրականացվող «Հայաստանում սննդամթերքի անվտանգության բարելավման» ծրագրի ղեկավար Մայա Թևզաձեն:
Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր հպարտությամբ հայտարարեց, թե Հայաստանը դարձել է տոհմային կենդանիներ արտահանող:
Պարզվել է, որ Հայաստանն ԱՊՀ երկրների շրջանում առաջին կամ երկրորդ հորիզոնականում է անասունների գլխաքանակի աճի ցուցանիշով, նաև կենդանական ծագման մթերքի գներն են ամենացածրը:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար գառնիկ Պետրոսյանը, այս մեծ պահանջարկը հանգեցրել է գների բարձր մակարդակի, որը թեև վերջին օրերին նվազում է, բայց նախորդ տարիների համեմատ դեռ աննախադեպ բարձր է:
Այս տարին գյուղատնտեսության համար բարենպաստ է, չնայած ծագած դժվարություններին: Նման գնահատական այսօր ասուլիսի ժամանակ տվեց ՀՀ ԳՆ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Սննդի արդյունաբերության 7 ոլորտների համար մշակվել են «Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի» սկզբունքների վրա հիմնված ուղեցույցներ:
Խմելու ջրի մեծածախ սակագինը կթանկանա միանգամից 37.521 դրամով և կդառնա 55.695 դրամ/խմ:
Ես կարծում եմ, որ ԵՄ-ին Վրաստանի ասոցիացումից Հայաստանը վնասներ չի կրի: Ընդհանրապես, այդ մտավախությունը, որ որևէ երկրով տարանցիկ բեռնափոխադրումը հավելյալ ծախսեր է պահանջում կամ որոշակի սպառնալիք է պարունակում, ինձ թվում է չափազանց ուռճացված:
Ստվերի դեմ պայքարի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, կազմվել են ընկերությունների ցանկեր՝ «սպիտակ», «սև» ու «մոխրագույն»: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, նախարարությունը հանդիպել է ռիսկային ցանկերում հայտնված 1000-ից ավելի տնտեսավորղների հետ, որոշներն ընդունել են փաստարկները և ստանձնել են փաստաթղթաշրջանառությունը բարելավելու պարտավորություն, իսկ ովքեր չեն ընդունել ֆիննախարարության փաստարկները և պնդում են, որ թափանցիկ են աշխատում, պետք է ապացուցեն դա:
168.am-ի հարցերին, թե ինչո՞ւ «ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում սարքեր չկան, գուցե խնդիրներ կա՞ն արտադրող թայվանական ընկերության հետ, և ինչո՞ւ նախապատվությունը չի տրվել հայկական արտադրողին, այլ ընտրվել է թայվանական անհայտ մի կազմակերպություն, Ա.Ալավերդյանը պատասխանեց, թե երբ խնդիրը դրվել է՝ տեղական արտադրողներին առաջարկ եղել է, բայց ոչ ոք ցանկություն չի հայտնել արտադրելու. «Շատ լավ կլինի, որ ՀՀ-ում հայտնվի մի արտադրող, որ ոչ թե բամբասի, այլ իսկապես ստանձնի պարտավորություն, որ ինքը պատրաստ է նման ՀԴՄ արտադրելու»:
«Շատ կարևոր և նույնիսկ պարտադիր է, որ յուրաքանչյուր նախարար գոնե ամիսը մեկ անգամ այցելի մեկ մարզ, ծանոթանա, ժողովրդի հետ հանդիպի, քննարկի, թե ինչ պրոբլեմներ ունի մեր ժողովուրդը: Շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը շփվի մեր հասարակության, ազգաբնակչության հետ»,- ասաց Հ.Աբրահամյանը:
«Այս համաձայնագրով այդ թույլտվության կարիքը չի լինում, այսինքն՝ աշխատաշուկան դառնում է միասնական»,- ասաց Գ.Եգանյանը:
Արտեմ Ասատրյանը զեկուցեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը սոցիալապես անապահով ընտանիքների համար առաջացնելու է բեռ, և այն մեղմելու համար սոցիալական նպաստը 29350 դրամից կդառնա 30350 դրամ
«Ժամկետը հետաձգելու դեպքում 4 մլրդ 380 մլն դրամի բեռ է առաջանում բյուջեի վրա, քանի որ մենք գնում ենք ՓՄՁ-ների աջակցմանը»:
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի գերակա նշանակություն, իսկ տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն:
«Հիմա պարտքեր են կուտակվել, ինչ անես: Այլ ելք չկա: Սրանք հետևանքներն են»:
Ըստ փորձագետի՝ ԵվրԱզԷս-ին Թուրքիայի անդամակցության համար նախ հարկավոր է, որպեսզի այդ երկրների միջև որոշակի սերտ կապեր լինեն ընկերությունների մակարդակով:
«Խոսվում է միզեռ թվերի մասին: Հոսանքի թանկացումը վերաբերում է բոլոր քաղաքացիներին, իսկ այդ խոստումը մի փոքր մասին է վերաբերում: Գազի դեպքում էլ նույնն էր: Դա քամի է»
Էներգետիկ համակարգում շան գլուխը թաղված է արտադրող կայաններ-ՀԷՑ կապում: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Իրենք` որպես քաղաքական միավոր, ազատ են իրենց գնահատականների մեջ, ինչպես ԲՀԿ-ն է և քառյակի մյուս կուսակցությունները: Այնպես որ, եթե հիմա քառյակը գնահատականներ տա մեկ այլ գործչի, դա չի նշանակում, որ «Ժառանգության» հետ չպետք է համագործակցի»,- ասաց Մ.Մելքումյանը` վերահաստատելով, որ ինքն անձամբ դրական է գնահատում Քոչարյանի և՛ գործունեությունն անցած ժամանակահատվածում, և՛ այսօր տարբեր երևույթների նկատմամբ նրա գնահատականները:
Այսօր լրանում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության չարաբաստիկ որոշումներից մեկով սահմանված վերջնաժամկետը, երբ ՀՀ բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է աշխատեն նոր սերնդի ՀԴՄ սարքավորումներով:
168.am-ը Երևանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ էլեկտրաէներգիա է ներկրում Վրաստանից: «Մենք Վրաստանից ներկրվող էլեկտրաէներգիա 16 դրամով չենք ստանում: