ՀԴՄ-ների ներդրումը հետաձգվում է
Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգվում է՝ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար մինչև 2014 թ. օգոստոսի 1-ը, հոկտեմբերի 1-ը և 2015 թ. համար՝ հունվարի 1-ը:
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու, մասնավորապես՝ սահմանամերձ գյուղերում սարքերը կհատկացվեն անվճար, մյուս գյուղերում՝ 50% գնով, 30-58 մլն դրամ շրջանառություն ունեցողներին՝ ինքնարժեքով, և այլն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ ֆրա արդյունքում բեռը կառավարության ուսերին է ընկնում.
«Ժամկետը հետաձգելու դեպքում 4 մլրդ 380 մլն դրամի բեռ է առաջանում բյուջեի վրա, քանի որ մենք գնում ենք ՓՄՁ-ների աջակցմանը»:
Գ.Խաչատրյանը հավելեց, որ ՓՄՁ աջակցման ծրագիրը շարունակություն ունի, էկոնոմիկայի նախարարության հետ աշխատում են, ավարտելուց հետո կներկայացնեն հանրությանը: