«Վարչապետը հիշատակեց երեկ գիշեր Վրաստանում տեղի ունեցած սողանքը: Սա արդեն երկրորդ դեպքն է վերջին շրջանում»,- իր հերթին ասաց Ի. Ղարիբաշվիլին:
«Վրաստանի վարչապետ հարգելի պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, վերահաստատելով երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր կապերը և պատրաստակամությունը է՛լ ավելի զարգացնելու առկա հարաբերությունները, քննարկեցինք երկուստեք հետաքրքրող հարցերի լայն շրջանակ, որոնք ներառում են առևտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, կրթական, հումանիտար և մշակութային կապերին առնչվող խնդիրները»,- այսօր Հայաստանի և Վրաստանի վարչապետների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կարևորելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Հայաստանի և Վրաստանի վարչապետները համաձայնության են եկել Բագրատաշեն-Սադախլո անցակետի մոտ համատեղ ուժերով կամուրջ կառուցելու շուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահայանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության նիստից հետո ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, որ համալիրի նախկին սեփականատեր ընկերությանը պետությունը վարկային երաշխիք էր տվել, և վարկը չմարելու պատճառով, այդ պարտավորությունն անցել է պետությանը:
«Այժմ դիլեմայի առաջ են կանգնած, որ մարդիկ վախենում են իրենց գումարը կորցնելուց: Չեն ուզում պայքարել` մինչև խնդիրը հիմնովին լուծվի, ու նման միջանկյալ լուծումներից վաղաժամ ուրախանում են, հետո հայտնվում թակարդում»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բավականին խիստ, եթե ոչ ագրեսիվ էր տրամադրված: Նա մի քանի նկատողություն արեց նախարարին ու փոխնախարարներին
ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը զեկուցեց, որ Վերին Լարսում դեպքը տեղի է ունեցել գիշերը, ճանապարհը փակ է, գազի խողովակն է վնասվել, և ամեն ինչ արվում է՝ ճանապարհը շուտափույթ բացելու համար:
Այս տարվա մայիսին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ դիմում է նախապատրաստվում Սահմանադրական դատարան ներկայացնելու և վիճելի դրույթները հակասահմանդրական ճանաչելու համար:
Ըստ Ռամազ Սակվարելիձեի՝ Հայաստանն ինքը դժվար թե համաձայնի ենթարկվել նման որոշման և խզել երկկողմ ազատ առևտուրը Վրաստանի հետ
Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանը շուրջ 25%-ով ավելացրել է ձկան արտահանումը: Ընդհանուր առմամբ՝ արտահանվել է մոտ 1300 տոննա ձկնամթերք, և ամբողջն ուղարկվել է Ռուսաստան:
Վերջերս Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր պետությունները՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը մեքենաշինարարների կոորդինացիոն խորհուրդ են ստեղծել, որտեղ Հայաստանը անդամակցում է դիտորդի կարգավիճակով:
Եվրոպայի պատժամիջոցների արդյունքում շատ մեծ խառնաշփոթ է առաջացել հենց Եվրոպայում և ստիպված են բերքը ոչնչացնել:
Վ.Սաֆարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ եթե այսօր մոտ 3 մլրդ դոլարի արդյունաբերական արտադրանք ենք արտադրել, իսկ խորհրդային տարիներին՝ 9.2 մլրդ դոլարի, դա նշանակում է, որ մենք առնվազն 3 անգամ պակաս ենք արտադրում:
«Վերջին շրջանում Հայաստանից իրականացվող արտահանումն ու ներկրումը զգալիորեն պակասել է: Թե ինչի հետ է կապված, չգիտենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի քարտուղար Հերբերտ Համբարձումյանը:
Հայաստանին «հարկային ճգնաժամ» է սպառնում: 2014թ. առաջին կիսամյակում խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերը մոտ 21 միլիարդ դրամով քիչ են եղել նախատեսվածից:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությանը և բիզնես կառույցներին ուղղված իր հայտարարությունն ուղարկել էր ՀՀ ԱԳՆ:
Վրաստանն ավելի վճռական գնում է դեպի Եվրամիություն, վրացական արտադրանքը Լիտվայում ավելի շատ է, քան հայկականը, օրինակ՝ գինին, Բորժոմին, տարբեր բանջարեղենային և պահածոյացված արտադրանքը:
Այս տարվա առաջին կիամյակում պարենային զամբյուղի արժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 1315.2 դրամով և կազմել ամսական 33,405.5 դրամ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 2327.8 դրամով և կազմել 59,127.7 դրամ:
Պարզվում է, որ անցած տարի ամենաշատ տղա երեխա ծնվել է Սարգսյան ազգանունը կրող ընտանիքներում՝ 631:
Այս տարվա առաջին 6 ամսում Հայաստանից հեռացել և չի վերադարձել 112,814 ՀՀ քաղաքացի: Այս ցուցանիշն 2013թ. նույն ժամանակաշրջանում կազմել է 123,303:
2014թ. հունվար-հունիսին ծնվածների թվաքանակը 1.3 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ այս տարի առաջին կիսամյակում ծնվել է 19,401 մարդ (աճը 2013 թ. համեմատ՝ 3.2%), մահացել է 14,929 մարդ (աճը 2013 թ. համեմատ՝ 4.3%):
Փորձագետի գնահատականներով՝ այս պահի դրությամբ սպառողական զամբյուղի իրական արժեքը 90-100 հազար դրամի սահմանում է
«ՀՀ կառավարությունը ԱՄՆ դեսպանատնից նման բովանադակությամբ պաշտոնական գրություն չի ստացել»,- այս մասին հայտարարեց Կառավարության վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը` պատասխանելով 168.am-ի հարցմանը…
«Այս պայմաններում զարմանալի է բիզնեսի ներկայացուցիչների լռությունը: Ի վերջո, առաջին հարվածն իրենք են ստանալու և որևէ ձևով արձագանք չկա, թե ինչ է նշանակում այս ամենը: Բիզնեսը ծրագրեր էր կազմել տարվա համար, սպասելիքներ ուներ, բայց դրանք չեն իրականանում ու իրենք լռում են: Այսինքն՝ մեզ մոտ բիզնեսն էլ որպես այդպիսին չկա: Հակառակ դեպքում իրենք կարող էին այդ հարցադրումներն անել իշխանությանը՝ ինչ է լինելու: Առանց այդ էլ մեր ներդրումային դաշտը ողբալի վիճակում է: ԱՄՆ կոչն իր քաղաքացիներին՝ զերծ մնալ ՌԴ-ում ներդրումներից, վերաբերում է նաև Հայաստանին»:
«Իհարկե, ԱՄՆ-ն հասկանում է հայ-ռուսական հարաբերությունների սերտաճած լինելը և տեղյակ է, որ ռուսական ընկերությունները լայնորեն ներգրավված են ՀՀ տնտեսության մեջ և բոլոր դեպքերում, փաստորեն, փորձում է ՀՀ-ին զգուշացնելու և, համոզված եմ՝ բարի ցանկություններից ելնելով, փրկելու»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների հետ գործարքները դադարեցնելու մասին ԱՄՆ դեսպանատան կոչի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում որևէ պաշտոնական գրություն չի ստացվել, սակայն մամուլում հրապարակումներն ընդունվել են ի գիտություն: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Խեչոյանը 168.am-ին փոխանցեց նախարար Կարեն Ճշմարիտյանի տեսակետը, որ նախ՝ հարկավոր է վերլուծություն իրականացնել, ապա գնահատականներ տալ:
Մի տարեց կին նախարարից պատասխան էր պահանջում, թե ինչպե՞ս պետք է վճարի վաղվանից թանկացող էլեկտրաէներգիայի վարձը, եթե ընդամենը 27 հազար դրամ թոշակ է ստանում:
Արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական «Գազպրոմ-բանկի» և «ՎՏԲ» բանկի հայաստանյան մասնաճյուղերը ՀՀ իրավաբանական անձինք են, գործում են Հայաստանում, շահույթ ստանում են Հայաստանում, և պատժամիջոցները նրանց վրա չպետք է ազդեն:
Արցախում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման աշխատանքները ներկայումս ակտիվորեն շարունակվում են: Շենքի կառուցման ֆինանսավորումը ստանձնել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը:
ՄԱԿ-ի մարդկային զարգացման համաթվի զեկույցում Հայաստանի դիրքի անփոփոխ մնալու խնդիրը (ինչպես և անցած տարի` 87-րդ տեղում է) ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով կապած է կրթության ոլորտի հետ: