ՀՀ նախագահը մերժել է ստորագրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը և ետ է վերադարձրել այն: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ԱԺ նիստում ՀԱԿ-ի պահանջած 20-րոպեանոց ընդմիջոմից հետո կառավարության ներկայացրած օրակարգը հաստատվեց 66 ձայնով, թեև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց 67 ձայն կողմ:
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ նախագիծ մշակող մարմինը 15 օր առաջ նախապես այն պետք է ներկայացնի հանային քննարկման, մինչդեռ ոչ միայն այդ ժամկետը չի պահպանվել, այլ այն անգամ չի հրապարակվել:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ կառավարության օրինագծից. «Աշխատանքային խմբին ներկայացվել էր հնարավոր սցենար, դրա հիման վրա չի կարող օրինագիծ լինել: Այն չի կարող նաև ՍԴ որոշման շրջանակներում լինել, որովհետև ՍԴ որոշումը լրիվ այլ բան է պահանջում, իսկ իրենք հայտարարում են, որ ՍԴ որոշումը կատարելու համար են ներկայացնում»:
Էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում ԱԱՀ-ի և շահութահարկի առումով բավականին կշահի նաև պետբյուջեն: Նման տեսակետ 168.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը:
«Թող ձեզ չթվա, թե չենք քնում, մտածում ենք՝ ոնց սակագին բարձրացնենք: Մեզ էլ է հուզում հարցը, բայց եթե այսօր չանենք, մի տարի հետո, մեկ է՝ կանգնելու ենք նույն խնդրի առաջ»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Սատանայի օղակ է ստեղծվում»,- ասաց Ա.Մանուկյանը՝ պարզաբանելով, որ ինչպես գազի թանկացումն է բերում սպառողների թվի նվազման, այնպես էլ էներգետիկայի ոլորտում է, ու ինչքան բարձրացվում է, այնքան սպառողները նվազելու են. «Մտնում ենք մի աննորմալ ցիկլի մեջ, որտեղ տուժում է քաղաքացին: Քաղաքացին էլ թողնում գնում է»:
Ինչո՞ւ է ատոմակայանը կանգնեցվում վերանորոգման այն ժամանակ, երբ մյուս էժան կայանները, մասնավորապես ՀԷԿ-երը, չեն կարողանում արտադրել: Նման հարցադրում այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ արեց տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Պարզվում է՝ իսկապես խնդիրը մենեջմենթի ձախողումների մեջ է: Պարզվում է՝ ԱԷԿ-ը կանգնեցվում է սխալ ժամանակի: Մեծ ֆայմ պետք չի, որ դա բերում է միլիարդավոր դրամների կորուստների, որ բարդում են սպառողերի վրա: Ես զարմանում եմ…»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, բայց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նրան ընդհատեց՝ տարակուսելով, որ Զուրաբյանի զարմանալու հատկությունները վերականգվել են:
«Եթե չվերանայենք էլեկտրաէներգիայի սակագինը, Երևան ՋԷԿ-ի վարկային պարտավորությունները չենք կարողանա վերադարձնել, կընկնենք սանկցիաների տակ: Անկանխատեսելի վտանգներով հղի վիճակ կունենանք: ՀԷՑ-ի կրտիկական վիճակն էլ ավելի կսրվի»
Վ. Այվազյանը հերքեց, թե պայմանագրով պարտադրված են Հրազդանի ՋԷԿ-ից առնել. «Մենք առնում ենք էժանից, հերթով գնում, հասնում ենք ամենաբարձրին: Որևէ իրավական նորմով պարտադրված չենք Հրազդանի ՋԷկ-ից առնել»:
«Մյուս տարի սակագնի վերանայման արդունքում սպառողների համար բարձրացում չենք ունենա, գինը կմնա նույնը»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
«Ինչո՞ւ պետք է ապաշնորհ կառավարման արդյունքում առաջացած ճեղքվածքը փակի ՀՀ քաղաքացին»,- այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի խորհրդարանական լսումների ժամանակ նման հարցադրում արեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկեցին խորհրդարանական լսումներ` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման որոշման և հիմնավորման վերաբերյալ:
Հունիսի 12-ին ավարտվեց ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը և նույն օրը հայտարարվեց, որ հունիսի 18-ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ: Մինչ արտահերթ նիստն, ըստ էության, մնացել է 1 աշխատանքային օր, սակայն մինչ այժմ դրա օրակարգը պարզ չէ: Նաև հայտնի չէ, թե առաջիկա արտահերթ նիստում կուտակայինի վերաբերյալ որևէ օրինագիծ ընդգրկված լինելո՞ւ է, թե՞ ոչ: Տեսակետ կար, որ կառավարությունն այս արտահերթ նիստում փորձելու է պատգամավորներին ներկայացնել կուտակային կենսաթոշակային նոր փաթեթը:
Հայաստանում ռուսերենը որպես պետական լեզու ստիպել ընդունելու հիմնավորումներ չկան: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԺ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Անլուրջ մարդու չենք ընդունել: Մարդ է, իր կարծիքն է արտահայտել, դուք էլ կարող եք ձեր կարծիքն արտահայտել, նա այդքան չի քննարկի: Իսկ թե ինչ մեքենայով է եկել ԱԺ, դա քննարկման խնդիր չի:
Հերմինե Նաղդալյանը գերադասեց մեկ առ մեկ չանդրադառնալ խնդիրներին: Նա հայտարարեց, որ ՌԴ-ն եղել և մնում է ՀՀ-ի գլխավոր ռազմավարական գործընկերը, նաև անվտանգության խնդիրների առումով, և հարաբերությունները համագործակցության վրա են հիմնված:
Մայիսի 14-ին ՀՀ վարչապետի և գործարարների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ գործարարների հետ հանդիպումները պարբերաբար բնույթ են կրելու: Հայտնի է, որ այս ընթացքում Հ.Աբրահամյանը հանդիպել է ՏՏ ոլորտի, ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ:
Մոտ մեկ տարի առաջ ՀՀ քաղաքացի Իզգի Էդիպին դիմել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերությունը:
168.am-ի տեղեկություններով՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ» ընկերությունը որոշակի շահագրգռվածություն ունի Հայաստանում կենսթոշակային բարեփոխումների իրականացման հարցում:
«Ինձ մոտ 500 մետրանոց ջրավազան է, ամեն տարի պետք է ջուրը դատարկել ու մաքրել, որովհետև 15-20 սմ ձկնաղբ է գոյանում: Այն պարունակում է ազոտ, կալցիում, ֆոսֆոր: Չմաքրելու դեպքում ազոտը խեղդում է ձկանը, կուրացնում, մսից հոտ է գալիս, ձուկը սատկում է: Պատկերացրեք՝ Սևանում մաքրել չի լինի, բոլոր բնական ֆաունան կվերանա, խմելու ջուրն էլ կվերածվի ճահճի: Ու ստացվում է, որ կառավարությունը նստել է ծառի ճյուղի վրա ու կտրում է այն՝ հանուն մի օլիգարխի»:
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր գործուղվել է Վերին Լարս: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ՏԿՆ փոխնախարար Արթուր Առաքելյանը:
«Ես շատ չեմ կարևորում Կիսելյովին: Իմ կողմից անընդունելի է «Համմերի» մուտքը ԱԺ բակ»,- այսօր այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ տաքսիստի մասին կամ Կիսլյովի մյուս ելույթներին լուրջ չի վերաբերում, էական նշանակություն չի տալիս:
«Շատ քիչ ժամանակ է մնացել սպասելու մինչև սեպտեմբերի վերջ և, համոզված եղեք, որ հանրությունը չի հիասթափվի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրիա Զոհրաբյանը:
ՀԱԿ-ն իր կարծիքը չի փոխել և հիմա էլ համոզված է, որ առկա վիճակից միակ ելքը իշխանափոխությունն է: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ արեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը
«Եթե պատրաստ են իրականացնել, մենք կողջունենք: Բայց ինձ չի թվում, որ քաղաքական իշխանությունը կամք կդրսևորի, որ իրականացնի 12 կետերը: Համբերենք, աշնանը հանրահավաքում կտանք մեր գնահատականը»:
«Մենք ենք մեղավոր, որ մեր նկատմամբ այդպիսի պահվածք ունեն: Մեր այսօրվա կշիռը, որով այսօր ներկայանում ենք աշխարհին, ինչ-որ տեղ թույլ է տալիս, որ ամեն մեկը մտնի այստեղ ու իրեն տեր զգա: Դրա համար ես ոչ ոքի չեմ մեղադրում: Մենք ենք մեղավոր և մենք ենք թույլ տալիս, որ մեզ հետ այդպես վարվեն: Խնդիրը մեր մեջ է: Եվ կիսիլյովներին, բուշերին, օբամաներին, պուտիններին, նազարբաևներին հայհոյելով ոչինչ չի փոխվի: Դա մեր մեջ է: Մենք մեր պահվածքով թույլ ենք տալիս, որ յուրաքանչյուրն իրեն տեր զգա Հայաստանում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Հունիսի 17-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը խորհրդարանում կազմակերպում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրցման հարցով լսումներ: Այս մասին այսօր ԱԺ նիստի ավարտին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 18-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ նիստում, ներկայացնելով իր և ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ համատեղ մշակած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, հավաստիացրեց, թե առաջարկվող փոփոխությունների նպատակն է, որ հուշարձանների պահպանության ոլորտում օրենսդրական տարընթերցումներ չլինեն: