Կառավարության շենքի առջև հավաքվել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները և պահանջում են վարչապետի հետ հանդիպում։ Սակայն վարչպապետի փոխարեն նրանց մոտեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և հայտարարեց, որ գործարանի հետ կապված խնդիրը քննարկվում է։Ուսումնասիրությունները կավարտվեն սեպետեմբերի 15-ին և մինչև այդ ժամանակ կվճարեն մեկ ամսվա աշխատավարձ։ Բողոքավորները դժգոհեցին, որ նոր ուսումնական տարի է, դպրոց […]
Նրա խոսքով` ՀՀ ղեկավարությունը պետք է գնա այնպիսի գործողությունների, որոնք 3 երկրներին` Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին, հնարավորություն կտան Ադրբեջանին ներկայացնել, որ չեն հակադրվում նրա շահին, այսինքն` Ադրբեջանի համար դա ապտակ չի լինի.
Վ.Խաչատրյանի կարծիքով՝ իրականում խնդիրը շատ լուրջ է, նույնիսկ չափից ավելի, քան կարելի է պատկերացնել
«Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական հիմնավորում չկա: Ընդհանուր սահման չկա, աբխազական երկաթուղին փակ է: Ամենաճիշտն այն է, որ գնանք ո´չ ԵՄ, ո´չ ՄՄ…
«Քաղաքականություն է, ամեն մեկն իր շահն է տանում, բայց քառյակի ներսում համագործակցությունը շարունակվում է: Օրակարգում 12 կետերն են և իշխանափոխության իրականացումը: Սահմանադրական բարեփոխման խնդիր մեզ համար գոյություն չունի: Իշխանափոխության դեպքում էլ ոչ երանի այն մարդկանց, որոնք կգան իշխանության, որովհետև մեզ սպասում են նույն 90-ականները»:
Կենտրոնական բանկի համաձայն՝ այս տարվա հուլիսին ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 168 մլն 737 հազար դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 11.9 մլն դոլարով: Ընդ որում՝ հունիսի համեմատ այս տարբերությունը գրեթե կրկնակի ավելի է (հունիսին ՌԴ-ից ՀՀ էր փոխանցվել 134.8 մլն դոլար, որը 2013 թ. հունիսի համեմատ պակաս էր 6.4 մլն դոլարով):
Առաջիկայում Եվրասիական տնտեսական միության մեջ կմիավորվեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները: Նման ենթադրություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Ի պատասխան 168.am-ի հարցի, եթե ԵՏՄ-ն միայն տնտեսական կառույց է, ապա Ղարաբաղի հարցի շահարկումը, Ն.Նազարբաևի կողմից Աստանայում Ալիևի նամակի ընթերցումը արդյոք քաղաքակա՞ն քայլեր չէին, Գ.Մինասյանը հայտարարեց . «Ոչ, Նազարբաևի խոսքը տնտեսական էր»:
Պետական բուհերի դասախոսների՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված դիմում-նամակով կզբաղվի ֆինանսների նախարարությունը: Այս մասին 168.am-ին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը:
ԱՄՆ Երկարաբանական ծառայությունը (USGS) հրապարակել է աշխարհում նավթի ու գազի պաշարների վերաբերյալ վերլուծություն, որի համաձայն՝ Հայաստանում հնարավոր է գտնվի 1 մլն բարել նավթ և 169 մլն խմ գազ: Այս գնահատականը հիմնված է նավթային և գազային հանքավայրերին բնորոշ երկրաբանական կառուցվածքների, նաև այսպես կոչված «թակարդների» (երկրակեղևում նավթի ու գազի համար բնական պահեստարաններ) հիման վրա:
Հայաստանի պետական պարտքը հուլիսի ընթացքում նվազել է 19.7 մլրդ դրամով, որից արտաքին պարտքը՝ 12.3 մլրդ դրամով, ներքինը՝ 7.4 մլրդ դրամով:
Օգոստոսի 21-ին Տաշտունի գյուղապետարանում տեղի են ունեցել «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Բնապահպաններն այս լսումներն անվանում են «թատերական ներկայացում»: Խնդրի շուրջ զրուցեցինք Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ, ով նույնպես մասնակցել է լսումներին: – Պարոն Սանասարյան, լսումներն ինչպե՞ս անցան, ի՞նչ ցույց տվեցին: – Լսումներն ամբողջությամբ բեմականացում էր: […]
Վերջին ամիսներին շինարարության ակտիվացում է նկատվում: Ամեն դեպքում, տարիներ շարունակ ոլորտում արձանագրվող բացասական ցուցանիշները ձգտում են վեր բարձրանալ 0 նիշից: Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարի հունվար-հուլիսին Հայաստանում շինարարության 0.5% աճ է գրանցվել՝ գումարային արժեքով կազմելով 159.9 մլրդ դրամ: «Սառույցը կոտրվել է և առաջընթաց է զգացվում»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը:
Եթե փորձենք համեմատել անցած տարվա տվյալների հետ, ապա ուղղակի զարմանահրաշ պատկեր ենք ստանում՝ ընդհանուր օտարերկրյա ներդրումներն աճել են 3.7 անգամ, իսկ ուղղակի ներդրումները՝ 5 անգամ
Եղվարդն ադրբեջանական սահմանից 1 կմ հեռավորության վրա էր (հարևանությամբ Քաշաթաղի շրջանն է): Արցախյան պատերազմի տարիներին գյուղում մոտ 90 տուն է ավերվել: Մի քանիսի այրված պատերը մինչ օրս մահարձանի նման կանգնած են: «5 անգամ գրադը կպել ա իմ տանը: Գույք չէր մնացել, քանդվել ու վառվել էր: 20 տարի անցել ա, տանիքը չէինք կարողանում ամրացնել, ջուրը լցվում էր տուն: Բայց ոչ մի փոխհատուցում չեն տվել»,- ասում է Ալբերտ պապը:
Նախկինում ինքնաթիռի հրամանատար Սեյրան Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ իրենց գործում որևէ առաջընթաց չկա: Տարբեր մասնագիտական հիվանդություններ ստացած օդաչուները մինչև 2006 թ-ը փոխհատուցում են ստացել, իսկ դրանից հետո՝ ոչ:
Նիստից հետո ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ պարտքը կուտակվել է «Արմավիայի» գործունեության ընթացքում, ընդ որում՝ օդի հարկը շատ ավելին է:
«Բացարձակապես նման բաներ չկան, դրանք հերյուրանքներ են»,- այսօր հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, որ Արարատի բնակչության մոտ մտահոգություն կա, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորները շարունակում են արտեզյան հորեր փորել:
«Տեսչության կազմում եղել է արագ արձագանքման խումբ, որը նախարար նշանակվելուց հետո իմ որոշմամբ ցրել եմ, և դրա հետ է կապված»,- ասաց Ա. Գրիգորյանը:
«Սա առաջին նախադեպն է: Սերժ Սարգսյանի երդմնակալությանը Թուրքիան մասնակցել է դեսպանի մակարդակով, որ նստում է Թբիլիսում»:
«Բանաձևի ընդունումը շատ կարևոր է Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Ըստ հավաստի տեղեկությունների՝ նրան պատկանող ջայլամաբուծարանը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ գյուղում: Համայնքի նախկին անասնագոմերում այժմ մեծանում են շուրջ 400-500 ջայլամներ:
««Բարգավաճ Հայաստանը» քառյակին կներկայացնի իր մոտեցումները 12 կետերի կատարման վերաբերյալ: Ես իրավասություն չունեմ «Բարգավաճ Հայաստանի» անունից այս պահին որևէ գնահատականներ հնչեցնել: Երբ մենք մեր ներքին քննարկումները ավարտենք, քառյակին կներկայացնենք մեր դիրքորոշումը 12 կետերի կատարման վերաբերյալ, այն ժամանակ, կարծում եմ, հրապարակային կլինի մեր դիրքորոշումը՝ կատարվե՞լ են 12 կետերը, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«ԼՂՀ-ում գրանցված և Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող ընկերություններում ստուգումների ակտիվացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Սյունիքի մարզի գյուղերում 168.am-ի այցելության ընթացքում պարզվեց, որ պետության կողմից սուբսիդավորվող վարկերի մասին տեղաբնակները միայն լսել են: Իսկ դրանցից օգտվել անգամ չեն էլ երազում:
Պատվիրակության կազմում Մելքոնյանի վստահված անձինք փորձելու են վարչապետի հետ քննարկումը շեղել և տանել իրենց ձեռնտու ուղղությամբ` պնդելով, թե այսօր հնարավոր չէ գործարանն աշխատացնել ացետիլենային տեխնոլոգիայով, այլ հնարավոր է միայն բութադիենային տեխնոլոգիայով:
«Արմավիայի» դեպքում պետությունը երաշխիք չի տվել, իսկ մենաշնորհն ու արտոնությունները դեռ չեն նշանակում, որ պարտավորությունը կմնա բյուջեին:
«Իրենց բաց երկնքի քաղաքականությամբ, որը բլեֆ է, մի ոլորտ ոչնչացրին ու հանձնեցին ռուսներին: Ուղղակի չեն կարողանում այս երկիրը ղեկավարել, տալիս են ուրիշներին՝ անվտանգությունից սկսած, մինչև ամենակենցաղային հարցերը, մնում է «ժեկ»-երն էլ տան ռուսներին, պրծնենք»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է, որ մինչ հիմա ինքն իրեն սնանկ հայտարարած ավիաընկերության լուծարման գործընթաց չի սկսվել, Շ. Պետրոսյանը պատասխանեց. «Այստեղ տրամաբանություն չկա, որովհետև դա ծայրից ծայր կրիմինալ է՝ «Արմավիայի» ստեղծումից մինչև վերջին պահը:
Հուլիսի 10-ին ՀՀ կառավարության մոտ «Նաիրիտի» աշխատակիցների բողոքի մեծ ակցիայի արդյունքում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նաիրիտցիների հանդիպման ժամանակ վարչապետը խնդրի մանրամասներին և իրադրությունն ուսումնասիրելու համար ժամանակ էր խնդրել մինչև օգոստոսի ավարտը: Ժամկետը շուտով սպառվում է: Ի՞նչ է տեղի ունեցել այս ընթացքում, և արդյոք Հ.Աբրահամյանը պատրա՞ստ է ընդունել գործարանի աշխատակիցներին ու պատասխան տալ, թե ինչ ճակատագիր է սպասվում «Նաիրիտին»: