Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը խիստ հանձնարարական է տվել նախարարներին

Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին խստիվ հանձնարարեց ամիսը գոնե մեկ անգամ այցելել մարզեր:

«Շատ կարևոր և նույնիսկ պարտադիր է, որ յուրաքանչյուր նախարար գոնե ամիսը մեկ անգամ այցելի մեկ մարզ, ծանոթանա, ժողովրդի հետ հանդիպի, քննարկի, թե ինչ պրոբլեմներ ունի մեր ժողովուրդը: Շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը շփվի մեր հասարակության, ազգաբնակչության հետ»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Նա այդ աշխատանքի համակարգումը հանձնարարեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, որպեսզի վերինս հետևի, որ նախարարները ամիսը մեկ անգամ ըստ գրաֆիկի այցելեն մարզեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031