Էլեկտրաէներգիային կհետևի ջուրը. ՀԾԿՀ-ն կվերանայի սակագինը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր առաջիկա՝ հուլիսի 9-ի նիստում նախատեսում է քննարկել «Երևան ջուր» ՓԲ ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հարցը:
Ըստ ՀԾԿՀ որոշման նախագծի ՝ բնակչության համար խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը հաջորդ մեկ տարում կմնա անփոփոխ՝ 170.256 դրամ/խմ (ներառյալԱԱՀ), խմելու ջրի մեծածախ սակագինը կթանկանա միանգամից 37.521 դրամով և կդառնա 55.695 դրամ/խմ:
ՀԾԿՀ որոշումը կգործի այս տարվա օգոստոսից:
Ի դեպ, թեև «Երևան ջուրն» այս տարում անփոփոխ է թողնում մանրածախ գործող սակագները, սակայն արդեն հաջորդ տարվա համար նախնական առաջարկ կա ջրի գինը բարձրացնել 9.772 դրամ/խմ-ով (ներառյալ ԱԱՀ-ն):