Բաժիններ՝

Նաիրիտցիները պատրաստվում են բողոքի ակցիայի

Հուլիսի 10-ի առավոտյան «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա կիրականացնեն ՀՀ կառավարության շենքի մոտ:

Գործարանի արհկոմի ղեկավար Հրաչ Թադևոսյանը 168.am-ին հայտնեց, որ հունիսի 12-ին «Նաիրիտի» աշխատակիցների կողմից նամակ էր ուղարկվել ՀՀ վարչապետին և կրկնօրինակը՝ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որում պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Նամակում արծարծվում էին երկու կարևորագույն հարցեր՝ գործարանի վերագործարկման խնդիրը և աշխատավարձի պարտքի ժամանակացույց կազմելու: Ըստ Թադևոսյանի՝ նամակում նշվել է նաև, որ մինչև հունիսի ավարտը կսպասեն պատասխանի, իսկ դրա բացակայության դեպքում հուլիսի առաջին տասնօրյակում կդիմեն որոշակի քայլերի:

«Այսօր ինչ նորություն իմանում ենք գործարանի մասին, թերթերից ենք իմանում: Վերջերս սլովակները եկան, քննարկեցին, իսկ ռուսներից ոչ մի նորություն չկա»,- ասաց Հ.Թադևոսյանն ու նաև հայտնեց, որ այս ընթացքում գործարանում ընթացիկ կրճատումներ են տեղի ունենում, և այսօր արդեն աշխատակազմը 2200 անձ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս