Բաժիններ՝

Սոցիալական նպաստը կբարձրանա 1000 դրամով՝ էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը մեղմելու համար

ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատեց սոցիալապես անապահով 105 հազար
ընտանիքների համար էլեկտրաէներգիայի թանկացումը փոխհատուցելու նպատակով սոցիալական նպաստը 1000 դրամով ավելացնելու մասին որոշումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցեց, որ էլեկտրաէներգիայի թանկացումը սոցիալապես անապահով ընտանիքների համար առաջացնելու է բեռ, և այն մեղմելու համար սոցիալական նպաստը 29350 դրամից կդառնա 30350 դրամ: Նա նշեց, որ ըստ ՀԾԿՀ տրամադրած փաստաթղթի, ծախսը կազմում է 200 կՎտժ մեկ ամսվա համար:

«Ըստ էության, 770 դրամ է կազմում ամսական ծախսը, առաջարկում ենք 1000 դրամով բարձրացնել»,- նկատեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031