Բաժիններ՝

Տրանսֆերտները նվազում են

Այս տարվա մայիսին Ռուսաստանից Հայաստան ուղարկված տրանսֆերտների ծավալը, ինչպես և նախորդ ամիս, ավելի քիչ է եղել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: ԿԲ հրապարակած տվյալների համաձայն՝ մայիսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 126 մլն 543 հազար դոլար, որը 2013 թ. մայիսի համեմատ պակաս է 1 մլն 520 հազար դոլարով:

ՌԴ-ից տրանսֆերտների ծավալների նվազումն էապես ազդել է ընդհանուր տրանսֆերտների ծավալի վրա և մայիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք է եղել ընդամենը 0.2%-ով ավելի, քան անցած տարի մայիսին, և կազմել 176 մլն 34 հազար դոլար: Այս չնչին աճն ապահովվել է ԱՄՆ-ից ՀՀ տրանսֆերտների շնորհիվ՝ այս տարի մայիսին անցած տարվա մայիսի համեմատ ավելացել է 17.2%-ով և կազմել 11 մլն 630 հազար դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս