Բաժիններ՝

Ինչու հայկական արտադրողները ՀԴՄ չեն արտադրում (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը լրագրողներին ներկայացրեց ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման պայմանները: Ըստ այդմ՝ հուլիսի 1-ի փոխարեն դրանք պետք է տեղադրվեն մինչև օգոստոսի 1-ը, հոկտեմբերի 1-ը և 2015թ. հունվարի 1-ը: Այդ հարկ վճարողներին թույլատրվել է ՀԴՄ-ները ձեռք բերել տարբերակված գներով, ընդ որում՝ սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ներն անվճար են, իսկ այլ գյուղերում՝ տարբերակված գների 50 տոկոսի չափով:

«Ունենք «գյուղեր» հասկացություն, որտեղ նույնպես բիզնես կա»,- նկատեց Ա.Ալավերդյանը՝ նշելով, որ սա բիզնեսի համար լուրջ խթան է:

Ըստ նրա՝ աշխահում չկա զարգացում ապրող որևէ երկիր, որ հաշվառում չի անում: Ա.Ալավերդյանի խոսքով՝ տարբեր մոդելների մեքենաներ կան, և կիրառում են շատ ու շատ եվրոպական երկրներում: Թայվանական ընկերության արտադրածի ինքնարժեքը, որը ներկրում է ՀՀ-ն, 385 դոլար է հավելած ԱԱՀ-ն՝ 460 դոլար:

Ա.Ալավերդյանը ներկայացրեց, թե ՀԴՄ-ների տեղադրման համար կառավարության աջակցության արդյունքում բյուջեի վրա 4.5 մլրդ դրամի բեռը ինչպես է հաշվարկվել:

Կարդացեք նաև

168.am-ի հարցերին, թե ինչո՞ւ «ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում սարքեր չկան, գուցե խնդիրներ կա՞ն արտադրող թայվանական ընկերության հետ, և ինչո՞ւ նախապատվությունը չի տրվել հայկական արտադրողին, այլ ընտրվել է թայվանական անհայտ մի կազմակերպություն, Ա.Ալավերդյանը պատասխանեց, թե երբ խնդիրը դրվել է՝ տեղական արտադրողներին առաջարկ եղել է, բայց ոչ ոք ցանկություն չի հայտնել արտադրելու. «Շատ լավ կլինի, որ ՀՀ-ում հայտնվի մի արտադրող, որ ոչ թե բամբասի, այլ իսկապես ստանձնի պարտավորություն, որ ինքը պատրաստ է նման ՀԴՄ արտադրելու»:

ՊՈԱԿ-ում, ըստ փոխնախարարի, առկա է 5000 ՀԴՄ, որից 800-ն իրացվել է վերջին օրերին, և ճանապարհին է ևս 15 հազարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս