Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը ԵվրԱզԷս-ին բացառել չի կարելի. Վ. Զագաշվիլի

«Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը ԵվրԱզԷս-ին կամ Մաքսային միությունը, իհարկե, բացառել չի կարելի: Բայց երբ երկրները որևէ ինտեգրացիոն հարաբերություններ են ձևավորում, դա տեղի չի ունենում այն պատճառով, որ ինչ-որ մեկը դա ցանկացել է, կամ մեկը մյուսի հանդեպ համակրանք է զգում, այլ այն պատճառով, որ այդ երկրների տնտեսություններն այնքան սերտորեն են փոխկապակցված, որ անհրաժեշտություն է առաջանում քաղաքական մակարդակով ապահովել եղած տնտեսական կապերի ավելի հեշտ, առանց խոչընդոտների զարգացումը»,- 168.am-ին ասաց ՌԴ գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Արտաքին տնտեսական քաղաքականության բաժնի ղեկավար, Միջազգային հարցերով ՌԴ խորհրդի փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Վլադիսլավ Զագաշվիլին:

Ըստ նրա՝ ԵվրԱզԷս-ին Թուրքիայի անդամակցության համար նախ հարկավոր է, որպեսզի այդ երկրների միջև որոշակի սերտ կապեր լինեն ընկերությունների մակարդակով: Վ.Զագաշվիլին ընդգծեց, որ ինտեգրումը նախ և առաջ տնտեսական գործընթաց է ձեռնարկությունների մակարդակով, և ոչ թե քաղաքական փաստաթուղթ՝ ստորագրված կառավարական մակարդակով. «Այդ առումով, ես կարծում եմ, որ տնտեսական ինտեգրումը չի հասունացել: Հեռավոր ապագայում, ըստ էության, ամեն ինչ հնարավոր է: Սակայն, կրկնեմ, ներկա պահին գոյություն ունեցող միտումները նման հեռանկար ցույց չեն տալիս»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» այսօրվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս