Հարկային ծառայությունը 1-ից ավելի անգամ ստուգումներ կկարողանա իրականացնել միայն բացառիկ իրավիճակներում՝ խիստ ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում և միայն վարչապետի թույլտվությամբ:
ԱԺ հանձնաժողովներից, խմբակցություններից և պատգամավորներից ընդհանուր առմամբ ստացվել է 367 առաջարկություն, որից ընդունվել է միայն 45-ը:
168.am-ի տեղեկություններով` վաղը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը այցելելու է «Նաիրիտ» գործարան: Գործարանի արհկոմի նախագահ Հրաչ Թադևոսյանի խոսքով՝ Զախարյանի այցելության նպատակը գործարանն աշխատացնելու և աշխատավարձի հարցը պետք է լինի. «Ուրիշ ի՞նչ նպատակ պետք է լինի»:
Գործարար ծրագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Խնկիկյան Ըդվանսդ Էլեքթրոնիքս» ընկերությունը նորաստեղծ ընկերություն չէ և ՀՀ-ում գործունեություն է ծավալում 2012 թվականից
Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 49 մլն ԱՄՆ դոլարին համարժեք (Հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով) բյուջետային աջակցության վարկ «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» իրականացման համար:
Թերությունները չեն վրիպել անգամ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի աչքից, ով շինտարածք վերջին այցելության ժամանակ իր դժգոհությունն է հայտնել շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Կորսան կորվիամ» և տեխնիկական վերահսկողությունը կատարող «Սաֆեժ Էպտիսա» կազմակերպությունների պատասխանատուներին ու հանձնարարել շտկել թերությունները։
«Եթե մինչև Նոր տարի այդպես մնա, սպառողական շուկայում փլուզում կլինի: Հաշվի առեք, թե ինչ աղքատացման քաղաքականություն կգնա երբ մարդը նույն աշխատավարձն է ստանում, բայց ներկրվող ապրանքի գներն աճում են: Եթե այսպես անգամ մի քանի օր շարունակվի, լուրջ գնաճ կլինի ու ԿԲ-ն իր հիմնական առաքելությունը չի կատարի: Բայց իրական սկզբնաղբյուրը մեր արտահանման աճ չունենալն է: ԱՎԾ համաձայն, անցած տարի արտահանումը 1 մլրդ 480 մլն էր, բյուջեի նախագծում՝ 1.638 մլրդ է եղել, իսկ այս տարի հունվար-հոկտեմբերին 1.1 մլրդ է ընդամենը, այսինքն՝ նախկին ծավալին էլ չենք հասնում: Մարդիկ հեռանում են երկրից, պահանջարկը նվազում է, կոլապսային վիճակը շարունակվում է, բայց թույլ չեն տա դրամի շատ արժեզրկում»,- ասաց Մ.Մելքումյանը:
«Քանի որ ամեն մեկը խոսում է, թե իրեն ով է վարձատրում, ասեմ, որ ինձ վարձատրում է ՀՀ քաղաքացին»,- հավաստեց Այվազյանն ու հայտարարեց, թե ԵՏՄ-ն միանշանակ տնտեսական միություն է:
Ըստ ՄԱԱ նախագահի՝ ՌԴ-ն սպառնում է խառնվել ՀՀ ներքին գործերին, ինչը հակասում է բոլոր միջազգային նորմերին, նաև մաքսային դրույքաչափերը քաղաքական փաստարկ են և քաղաքական նպատակներ են հետապնդում:
Հարցին՝ արդյոք ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացն էր սխա՞լ, Կ.Մինասյանը նշեց. «ես չեմ կարծում, որ սև ու սպիտակով ներկայացնելը ճիշտ է»:
«Ձեզ մի քիչ կոռեկտ պահեք»,- միջամտեց նիստը համանախագահող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Ընդ որում, ըստ նրա, ԵՏՄ հիմնադիր երկրները ոչ մի առավելություն չեն ունենա նոր անդամ դարձած երկրների հանդեպ:
Զ.Փոստանջյանը հարցադրում արեց՝ արդյոք Հայաստանի Հանրապետությունն ունի՞ կանխատեսում՝ ո՞րն է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագան և եթե Պուտինի նախաձեռնած այս ավանտյուրան չիրականանա, ո՞րն է լինելու մեր ապագան:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ արտոնություննները կգործեն 5 տարի,,,
Շ.Քոչարյանը նշեց, որ անցած գործընթացի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանը միանում է ԵՏՄ պայմանագրին, ոչ թե ԵՏՄ-ին, քանի որ միությունը դեռ գոյություն չունի, բայց իր բովանդակությամբ միանում է միությանը:
«Ուժի մեջ են մնալու բոլոր ազատ առևտրի համաձայնագրերը, որ գործում են ՀՀ-ում: ՀՀ համար հաջողվել է պահպանել մեծ թվով ապրանքերի համար բացառություններ՝ ի տարբերություն մյուս երկրների»,- ասաց Է. Տարասյանը:
Ընկերության տնօրեն Սերգեյ Գասպարյանի կարծիքով՝ հումքի հարցերը կարգավորելու դեպքում գործարանում մոտ 15-20 հազար կարատ ադամանդ կմշակվի: Նա դժվարացավ նշել ներդրումների ծավալը: Փոքր արտադրամասի վերագործարկումից հետո հերթը մեծ արտադրամասինն է:
2016 թվականից Հայաստանը, որպես ԵՏՄ-ում իր ֆինանսական պարտավորություն, պետք է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բյուջեում կատարի իր մասհանումները, այսինքն՝ ՀՀ-ն ևս պետք է անդամավճար վճարի, որը կազմում է այն տոկոսադրույքը, որ կազմում է միասնական մաքսատուրքերից ստացված բաշխումից:
Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել են ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումները՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա նիստում՝ նոյեմբերի 26-ին կվերանայի Հայաստանի տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2015 թ-ի վաճառքի սակագները:
«ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի մասնակից «ԱՐԱԲԵՍԿ» ՍՊ ընկերության 79 % բաժնեմասից 20-ական տոկոսը պետք է օտարվի ՀՀ քաղաքացիներ Անդրանիկ Ալեքսանյանին և Արման Ներսիսյանին, 25 տոկոսը՝ ՀՀ քաղաքացի Գրիգորի Սաղյանին և 15 տոկոսը՝ ՀՀ քաղաքացի Սուրեն Մանուկյանին:
«Չեն թողնում տանենք դուրս, վաճառենք: Էստեղ էլ սառնարանին ենք իզուր փող տալիս»,- ասում էին նրանք:
Նախարար Կարեն Ճշմարիտյանը հետաքրքրվեց՝ «էդ որ մտածում եք, մտածում եք կիսե՞ք ընկերությունը, թե՞ չէ»: Ստանալով բացասական պատասխան՝ նախարարը հարցրեց. «Ենթադրենք՝ աշխատում եք ԱԱՀ-ով, վաճառքի ո՞ր ծավալի դեպքում է, որ կարող եք նորմալ աշխաատել, հարկերը վճարեք, փոքր ներդրումներ անեք ու զարգանաք»:
Հայաստանում ոսկեգործության ոլորտի նոր գործարան կհիմնվի: Այս մասին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ տեղեկացրեց նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Եվրոպան շատ բան ունի ՀՀ-ին տալու, և պետք է շնորհակալ լինել, որ Արևելյան հարևանության քաղաքականության շրջանակում բարեփոխումներ պարտադրվեցին Հայաստանին, ինչը շատ լավ էր»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆրանս-Հայկական գործարար համախմբումի նախագահ Վարդան Գաբրիէլեանը:
«Սահմանամերձ գյուղերի մասին օրենքը երկարարեց երեք ամիս, որովհետև ասում եմ՝ վեց խմբակցություններով դիմել ենք, գնանք համատեղ քննարկելու, մարդիկ չեկան: Բայց մենք համատեղ քննարկեցինք և հասանք արդյունքի: Նրանք չեն ուզում աշխատել, նրանք ուզում են աշխատեցնել և դրանով հեղինակություն վայելել: Սա է»,- ասաց Գ.Սահակյանը:
«Ես դատապարտում եմ յուրաքանչյուր բռնություն և տվյալ բռնությունը: Մենք սատարում ենք ՀՀ ԱԺ և կառավարության դիրքերը, և հակամարտությունը խաղաղ ճանապարհով պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:
Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պարոն Օմիրուն հրաժարվեց պատասխանել Կիպրոսի և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի հետ կապված հարցին՝ նշելով, որ տեղյակ չէ և այդ իսկ պատճառով չի կարող պատասխանել: «Ձեր կարծիքով՝ բոլորը մեր ցավերո՞վ են տառապում: Արժանապատիվ հարցեր տվեք»,- կոչ արեց Գ.Սահակյանը:
«Բավականին արդյունավետ էր հանդիպումը, խոսել ենք նաև Ղարաբաղի մասին, առավել ևս` մեր հիմնական քննարկումները վերաբերել են Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված միջոցառումներին: Կիպրոսում մեծ միջոցառում է նախատեսվել՝ և՛ ցուցադրման, և՛ համաժողովների տեսքով: Ներկայցուցիչների պալատի հայազգի մեր գործընկերները՝ պարոն Մահտեսյանը ձեռնարկել է նախաձեռնություն հատուկ դրոշմանիշ հրապարակելու կապակցությամբ»,- այսօր ԱԺ-ում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գ.Սահակյանը:
«Քաղաքական մշակույթում, ցավոք սրտի, չի արմատավորվում այն գործելաոճը, որ համատեղ աշխատանքը չդիտարկվի քաղաքական դիրքորոշման հետ կապված հետընթաց: Որոշ քաղաքական ուժեր բարդույթավորված են և այդ բարդույթները թույլ չեն տալիս համատեղ աշխատել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը: