Գալուստ Սահակյանը հեգնեց եռյակին. Ե՛վ ԱԺ նախագահի, և՛ վարչապետի քունը երեկ գիշեր չի տարել եռյակի որոշումից

ՀՀ իշխանությունները եռյակի հետ քննարկումների համար բաց են, բայց որևէ առաջարկություն չունեն: Նման կարծիք այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Սահմանամերձ գյուղերի մասին օրենքը երկարարեց երեք ամիս, որովհետև ասում եմ՝ վեց խմբակցություններով դիմել ենք, գնանք համատեղ քննարկելու, մարդիկ չեկան: Բայց մենք համատեղ քննարկեցինք և հասանք արդյունքի: Նրանք չեն ուզում աշխատել, նրանք ուզում են աշխատեցնել և դրանով հեղինակություն վայելել: Սա է»,- ասաց Գ.Սահակյանը:

Անդրադառնալով եռյակի կողմից կառավարության՝ համագործակցության առաջարկը մերժելու մասին հայտարարություններին, Գ. Սահակյանը նկատեց. «Ես կարծում եմ, որ և՛ Ազգային ժողովի նախագահի, և՛ վարչապետի քունը երեկ գիշեր չի տարել եռյակի որոշումից»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս