Բաժիններ՝

«Հայաստանը, որպես անդամավճար, ԵՏՄ-ին կվճարի հաստատված բյուջեի 1.13 մասը»

2016 թվականից Հայաստանը, որպես ԵՏՄ-ում իր ֆինանսական պարտավորություն, պետք է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բյուջեում կատարի իր մասհանումները, այսինքն՝ ՀՀ-ն ևս պետք է անդամավճար վճարի, որը կազմում է այն տոկոսադրույքը, որ կազմում է միասնական մաքսատուրքերից ստացված բաշխումից:

Այս մասին այսօր խորհրդարանում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

«Հայաստանը, որպես անդամավճար, ԵՏՄ-ին կվճարի հաստատված բյուջեի 1.13 մասը»,- ասաց նա:

Ըստ փոխնախարարի՝ ԵՏՄ-ի կողմից հաստատված է այն փաթեթը, թե ինչպես է կատարվելու բաշխումը ԵՏՄ անդամների միջև, մասնավորապես՝ հաշվարկված ու ամրագրված է, որ ՀՀ-ն ԵՏՄ տարածք ներմուծված երրորդ երկրների ապրանքների դիմաց գանձվող մաքսատուրքերից կկազմի 1.13%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս