ՀՀ տնտեսությունում կոռուպցիոն ռիսկեր, իհարկե, կան, բայց որևէ գործակալության կազմած վարկանշային աղյուսակը վստահելի չէ: Նման կարծիք 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը…
«Դժվար է վերահսկել այդ աշխատանքի կատարումը, նաև ավելորդ գումար է դրվելու ապրանքի մեջ և թանկացում կլինի»,- ասաց Գ. Նիկողոսյանը՝ հավլելով, որ եթե այսօր երկաթն էժան է, ապա կարգի հաստատումից հետո այն կթանկանա:
Նոյեմբերի 3-7-ը Եվրոպայի Խորհրդում ընթացող Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի նիստերից մեկի ժամանակ ԵԽ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության աշխատակիցն իր ելույթում մեղադրական տոնայնությամբ խոսեց այս տարվա հուլիսին Ադրբեջանի երեք քաղաքացիների կողմից սահմանը հատելու և նրանց ձերբակալության մասին: Նա նշեց, թե այդ երեք անձինք գտնվել են «ադրբեջանական տարածքում, որն օկուպացված է Հայաստանի կողմից», և հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ պետք է նրանք ձերբակալվեին ու «հայկական խունտան դատի նրանց»:
168.am-ի տեղեկություններով՝ գործարանի աշխատակիցները որոշել են գնալ ԱԺ՝ գործարանի վերագործարկման հետ կապված իրենց աջակցությունն ու համախմբվածությունը ցուցաբերելու համար: Բայց երեկ գործարանի տնօրենը անսպասելի ժողով է արել ու տեղեկացրել, որ մինչև նոյեմբերի 20-ը ամբողջ աշխատավարձի պարտքը կփակվի, որ անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ տանը նստածներին: Ամենայն հավանականությամբ, նորից սկսվել են հին տարբերակով մարդկանց խաբելու փորձերը։
«Եթե բյուջեն հաշվենք այն տրամաբանությունից ելնելով, որ էլեկտրաէներգիայի թանկացումից ինչքան հարկեր են գալիս բյուջե, այդքան էլ տայինք ժողովրդին, Հարկայինն էլ ասում է` ինչքան հարկ հավաքում ենք, տվեք մեզ, բայց ամեն մեկինն իրեն տալու դեպքում երկիրը կդառնար կոոպերատիվ հիմնարկ»,- ասում է Պավել Սաֆարյանը:
«ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը պետք է անցնի ՍԴ-ով, գա ԱԺ: ԱԺ-ն անմեղսունակ հիմնարկ չի, ինքն է որոշելու: Գուցե մերժի: Երբ կհաստատվի, նոր միայն իրավական տեսակետից մենք կկարողանանք ներկայացնել բյուջեում: Այդ համաձայնագիրը դե-յուրե գոյություն չունի ՀՀ համար, և դե-յուրե որևէ այլ փաստաթուղթ մշակել հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ մեկնաբանելով, թե ինչո՞ւ 2015 թ. բյուջեի նախագծում հաշվարկված չի ԵՏՄ-ի ազդեցությունը:
Այս մասին այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։
Մուրադ Մուրադյանը հայտարարեց, թե մասնակցել է Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումներից մեկին, ամաչել ու դուրս է եկել:
«Ինչքան հասկանում ենք, այս գալիք տարի բյուջեն աճ չունի՝ չհաշված էլեկտրաէներգիայի և աշխատավարձի բարձրացումը: Միգուցե մենք մտածենք ծախսերը կրճատելո՞ւ մասին»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լևոն Խաչատրյանը:
Գյուղատնտեսության ոլորտի համար 2015թ. պետբյուջեից նախատեսվում է 16 մլրդ 594.5 մլն դրամ` 2014 թ. 15 մլրդ 96 մլն դրամի դիմաց:
«Ձեր չեղած գիտելիքները ցույց մի տվեք հանրությանը, ամոթ է»,- հորդորեց Հակոբյանը:
Սոցիալական փաթեթներով հաջորդ տարվա համար նախատեսված գումարները զգալի պակասել են, իսկ բուժհաստատություններում ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ստանալ համապատախան օգնություն: Այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավորների այս դիտարկումներին ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ասաց, որ այս տարի որոշակի ճշգրտումներ են նախատեսված:
2015 թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կանխատեսվում է 55 հազար դամ (ներառյալ եկամտային հարկը 72.8 հազար դրամ) 2014 թ. 45 հազար դրամի դիմաց: Պ.Սաֆարյանը նշեց, որ հաջորդ տարի նախատեսվում է կենսաթոշակի միջինում 14% աճ:
Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում հայտարարեց, թե հանրապետության ողջ տարածքում ձևավորվելու են համաժողովրդական շարժման շտաբներ` ավելի շատ զանգվածներ մոբիլիզացնելու համար:
Երեկ ՀՀ մարզպետներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավիճակ է նրանց ղեկավարած տարածքներում, ու ի՞նչ է սպասվում եռյակին: Պարզվում է՝ մարզպետները բավականին ինքնավստահ են ու ընդհանրապես չեն մտահոգվում, իսկ ՀՀԿ-ի դիրքերի սասանման մասին հարցին նրանք պատասխանում են ծիծաղով:
Հերթական անգամ Պ.Սաֆարյանը, պատասխանելով Թ.Պողոսյանի հարցին, արդեն դիտավորյալ, կատակով ասաց՝ «պարոն Թևանյան…» ու մի պահ դադար տվեց՝ սպասելով պատգամավորի կտրուկ արձագանքին:
«Հասկանալի է, որ անգրագիտությունը Հայաստանում նոր հորիզոններ է նվաճում, բայց նաև պետք է սեփական կոչումը հարգել և ձեռնպահ մնալ վերամաբարձ, օդի մեջ, քամի տատանող և չհիմնավորված հայտարարություններից»,- ասաց Ֆարմանյանը:
Պ.Սաֆարյանը նշեց, որ 30 մլն դրամով գործուղումների գումարն է ավելացել, ինչը պայմանավորված է ավիատոմսերի գների թանկացման և ծրագրված գործուղումների քանակով:
«Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը խնդրեց պարզաբանել, թե մաքսային արժեքների որոշման մեթոդի վերանայման համար Եվրամիությունը շարունակելո՞ւ է աջակցել Հայաստանին, քանի որ, կարծես, այլ ուղղությամբ ենք գնում:
«ԵՏՄ լույսի ներքո Հայաստանը շահագրգիռ է շարունակել և խորացնել ԵՄ հետ համագործակցությունը՝ հաշվի առնելով այն պարտավորությունները, որ ունենք ԵՏՄ հետ և այն ուղղություններով, որ չեն հակասում ԵՏՄ-ին, կշարունակենք համագործակցությունը»,- ասաց Շ.Քոչարյանը::
«Ի՞նչ անել, որ, օրինակ, մի նախարար իր հորողբոր որդու անունով չգրանցի ինչ-որ կազմակերպություն ու այդ գումարով քաղաքում կառուցվի եռահարկ տուն այդ նախարարի մերձավորի համար»:
Ինչպես այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, դրանից 14 մլն 387 հազար եվրոն նպատակային դրամաշնորհներ են, իսկ 20 մլն եվրոն՝ ուղղակի դրամաշնորհներ, վերջինն ուղիղ աջակցություն է պետական բյուջեին:
ՄԻՊ ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը հայտնեց, որ նման զեկույցի համար բյուջեում հատուկ տող չկա, կա միայն ընդհանուր տեղեկատվություն տարածելու համար: Նա նկատեց, որ ՄԻՊ- ն իրավունք ունի հանդես գալու նաև արտահերթ զեկույցով:
«Երեկ ցավում էին Սյունիքի մարզպետը, Երևանի քաղաքապետը, երեկոյան էլ կցավա արտաքին գործերի նախարարը»,- նկատեց Արզումանյանը:
«Էյր Արմենիա» ավիաընկերությունն այսօր չի իրականացրել Երևան-Փարիզ չվերթը: Ու թեև տոմսերը վաճառվել էին, սակայն «Էյր Արմենիան» նույնիսկ հարկ չի համարել ուղևորներին զգուշացնել, որպեսզի նրանք անորոշության մեջ ժամերով չսպասեին օդանավակայանում:
«Բացարձակ լկտի սուտ է: Լկտիություն է: Եվ անհարմար չեն զգում, որ նման բան են գրում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներից փախչելով հընթացս հայտարարեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ արձագանքելով տարածված լուրերին, որ նա և իր բարեկամները բնակարաններ են ձեռք բերում աշխարհի տարբեր քաղաքներում:
«Պարոն Մարգարյանը որևէ խնդիր չունի Ազգային Ժողով չգալու և հարգանքով, օրենքի սահմանված կարգով, ի պաշտոնե շատ լուրջ վերաբերմունք ունի ԱԺ հանդեպ: Որևէ տեղ չկա պարտադրանք, որ անպայման ինքը պետք է մասնակցի»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ մեկնաբանելով 3 տարի շարունակ Տարոն Մարգարյանի բացակայությունը բյուջեի քննարկումների ժամանակ:
Ինչպես տեղեկացրել ենք՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, թե արդեն 3 տարի է` բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ չեն ներկայանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Ես անընդհատ այդ հարցը բարձրացրել եմ, որ ինչպես բոլորս հավաքվում ենք, թող իրենք էլ ներկայանան»,- այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ի՞նչ է, մենք հավաքել ենք կարևոր գործ չունեցողների՞ն: Ինչպես Ս.Խաչատրյանը և Տ. Մարգարյանը, ես հիմա շատ կարևոր գործեր ունեմ, չեմ կարող մնալ, իսկ եթե Ս. Խաչատրյանը և Տ.Մարգարյանը գան, իմ հեռախոսահամարն ունեք, զանգեք, իմ կարևոր գործերը մի կողմ կթողնեմ ու իսկույն կգամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու լքեց դահլիճը:
Ըստ նրա՝ ոչ մի քաղաքական գործիչ ուրիշ քաղաքական գործչի հանրահավաքի արդյունքում հրաժարական չի պահանջել: