«Հաճախ համամետություն են տանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որ այնտեղ ավելի շատ քաղբանտարկյալներ կան, քան մեզ մոտ։ Անշուշտ Հայաստանի և Ադրբեջանի միջև սարուձորի տարբերություն կա: Բայց եթե կա ցեղախումբ, որ մարդ է ուտում, մենք չենք կարող ասել, որ մենք մարդ չենք ուտում, կամ տարեկան մեկ մարդ ենք ուտում, և ամոթ է 21-րդ դարում ունենալ քաղբանտարկյալ»
«…Տեսնում են պաշտոնյաների, առանձին անհատների ճոխ տները, ճոխ ավտոմեքենաները, իսկ թե գումարը որտեղի՞ց է գալիս… Մեծ Բրիտանիայում կատակում ենք, թե ինչ-որ մոլորյալ մորաքույր է մահացել և այդ գումարը կտակել է, և պետք է այդ ամենն այդ հանգամանքով բացատրել»:
«Գործարանը 4 տարի կանգնած է: Այդ 4 տարում աշխատանքի մեջ է մոտ 700 հոգի մարդ, 1500-ը տունը նստած է, որը բերում է լրացուցիչ պարտքերի կուտակում և ծանրացնում գործարանի բեռը: Հիմա ի՞նչ է, ճի՞շտ է ևս շարունակել այսպես»,- ասում է նա:
«Կոռուպցիան ահագնանում է աշխարհում ու չնայած դրա դեմ պայքարին, լուրջ խնդիր է հանդիսանում շատ երկրներում: Ես Հայաստանի մասին կոնկրետ այդ առումով չեմ կարող խոսել, այստեղ չեմ ապրում, բայց հասկանում եմ, որ միջազգային մակարդակով իրազեկությունը քաղաքացիական հասարակության շրջանակներում բարձրացել է առ այն, որ տեսնում են պաշտոնյաների, առանձին անհատների ճոխ տները, ճոխ ավտոմեքենաները, իսկ թե գումարը որտեղիգց է գալիսգ Մեծ Բրիտանիայում կատակում ենք, թե ինչ-որ մոլորյալ մորաքույրն է մահացել և այդ գումարը կտակել է, և պետք է այդ ամենն այդ հանգամանքով բացատրել»,- 168.am-ին ասել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչ Ֆիլիպ Դանքոմբը:
Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ժամեր շարունակ պահանջում էին, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իջնի իրենց հետ հանդիպման և պատասխանի նախկին խոստումների չիրականացման և այժմ էլ աշխատանքից հեռացման ծանուցագրերի ու չվճարված աշխատավարձերի համար:
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին գործարանի առջև՝ բողոքի հերթական ակցիան անցկացնելու համար։ Նրանց մոտ է դուրս եկել գործարանի ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը և կոչ արել մի քանի հոգով ներս մտնել, հանդիպել տնօրենների խորհրդի անդամների հետ։ Աշխատակիցները հրաժարվել են և որոշել են իրենց բողոքը շարունակել կառավարության շենքի առջև։
Վրաստանի վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՆԱ կիսամյակային ցուցանիշը, որի աճը 2014 թ. երկրորդ կիսամյակում տարեկան կտրվածքով կազմել է 5.2%: Հայաստանի ՀՆԱ-ն կիսամյակի տվյալներով, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, աճել էր ընդամենը 2.3% (տարբերությունը՝ 2.9%):
«ԱՊՀ-ն այն ժամանակ նման բազմաթիվ որոշումներ է ընդունել, և այն ժամանակ ոչ ոք, նորից եմ ասում, չի նայել դրա վրա` որպես անկախության վրա ոտնձգություն, և չէր էլ կարող նայել«,- ասում է Լևոն Զուրաբյանը՝ խոսելով 1993 թ. կնքված և 1994 թ. ՀՀ Գերագույն խորհրդում վավերացված «Տնտեսական միության ստեղծման մասին» պայմանագրի մասին:
Ներկայումս աշխատող ՀԷԿ-երի քանակը տեսականի մոտ 30-40%-ն է, իսկ տեխնիկապես հասանելի՝ 50-60%-ը, և ներկայումս օգտագործված է տնտեսապես շահավետ ներուժի 80-85%-ը
ՀՀԿ-ն ԲՀԿ-ին շնորհակալություն չի հայտնել ԵՏՄ պայմանագրին կողմ քվեարկելու համար, բայց ԲՀԿ-ն էլ, կողմ քվեարկելով, չի ծափահարում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը:
«Երեկ իշխանություները հնչեցրել են հայտարարություններ՝ ի դեմս Շարմազանովի և Աշոտյանի, որ իբր ԵՏՄ քվեարկությունը Սերժ Սարգսյանի ու նրա վարած քաղաքակության աջակցության դրսևորում էր…
«Եթե այդ մարդիկ, որ դրա դեմ են, էն ժամանակ չեն ըմբոստացել, հիմա ի՞նչ իրավունքով և ի՞նչ տրամաբանությամբ են անում:
«Եթե այս ամենը կա, ո՞ր տարբերակով մենք այս խնդիրները ավելի ճիշտ կգնահատենք և ո՞ր տարբերակով մենք մեր դիրքերը կամրապնդենք: Անվտանգության առումով ոչ միայն ռազմական, այլև ֆիզիկական գոյությունը պահապանելու խնդիր կա: Այո, մենք մեր եվրոպակաան գործընկերներին չկարողացանք համոզել, որ հարակվկովկասյան շրջանում անվտանգության նոր համակարգ է անհարժեշտ»:
«Կան որոշ անհամաձայնություններ և չպետք է խուսափել այդ մասին խոսելուց: Քանի դեռ եռյակը գործում էր ԱԺ ձևաչափով, բավականին լուրջ աշխատանք էր տարվում և եթե որևէ ներկայացուցիչ ձևակերպում էր տալիս, դա բոլոր երեքի կողմից ընդունված ձևակերպում էր»:
«ԱԺ-ում լուրջ նախագծեր էին, պրկված քննարկումներ, և այս էր պատճառը, որ եռյակն իր ուշադրությունը սևեռել էր խորհրդարանական աշխատանքի վրա: Գուցե նկատվում է պասիվություն, բայց նաև պետք է հաշվի առնել ամիսը, ջերմաստիճանը, ժողովրդի տրամադրությունը»:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց լավ առաջարկներ ներկայացնել և միասին աշխատել: Ըստ նրա՝ որևէ արդյունքի հասնելու համար հարկավոր է ժամանակ, իսկ քարտ-բլանշ հիմա էլ ունի և ոչ մի տեղ չկա, որտեղ իր ձեռքերը կապված են:
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի վերջին նիստում ԵՏՄ-ի պայմանագրի քվեարկության ժամանակ միակ ձեռնպահ քվեարկող ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում իր քայլը հիմնավորեց, թե կա օբյեկտիվ իրականություն, որից չես խուսափի:
Լրագրողների մեկի դիտարկմանը, թե Ձեր խնամին իշխանափոխության է գնում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ խնդեց ճշտել, թե ով է իր խնամին, ապա հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը իշխանափոխության չի գնում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, թե կադրային քաղաքականության հարցում կաշկանդված չէ: Դիտարկմանը, որ կառավարությունում կան Տիգրան Սարգսյանի կադրերը, օրինակ՝ Վաչե Գաբրիելյանը, վարչապետը պատասխանեց, որ Վ. Գաբրիելյանն իր ինտելեկտով և իր գիտելիքներով չի կարող լինել ինչ-որ մեկի մարդը:
Ձեռնպահ քվեարկել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, դեմ՝ Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Էդմոն Մարուքյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Թևան Պողոսյանը:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ԱԺ-ին այժմ հետևում է ողջ հայությունը, արտասահմանից ու Արցախից՝ նույնպես. «Հատկապես հետևում են այն պատգամավորներին, ովքեր գործարար են, ովքեր հնարավորություն ունեն հաճախ մեկնելու Արևմուտք, և քվեարկությունը կազդի հետագա այցերի վրա»: Փոստանջյանը նաև հիշեցրեց օլիգարխների նկատմամբ Պուտինի վերաբերմունքի մասին ու նրա խոսափողն անջատեցին:
Քիչ առաջ Ազգային ժողովի նիստում պատգամավորները քվեարկեցին «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցին:
Քիչ առաջ Ազգային ժողովի նիստում պատգամավորները քվեարկեցին «2015 թվականի բյուջեի մասին» օրինագծին: Կողմ քվեարկեց 71, դեմ՝ 46, ձեռնպահ՝ 0 պատգամավոր:
Միաժամանակ Հովիկ Աբրահամյանը հավելեց, թե կտրկանապես դեմ է, որ չաշխատող գորածարանի տնօրենը ստանա 2 մլն 600 հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրենը՝ 2 մլն 300 հազար դրամ աշխատավարձ. «Առաջինը հենց տնօրենների խորհուրդը պետք է այդ հարցը վերանայեր: Չորսը տարի այդ գործարանը չի աշխատում, հիմա մեզ առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որը կուտակվել է անհիմն»:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերքեց, թե երեկ պատգամավոր Կորյուն Նահապետյանի վրա բարկացել է և «արա»-ով է դիմել:
Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց հնչող այն տեսակետը, թե դրամի արժեզրկումը սպեկուլյատիվ երևույթ է: Ըստ նրա՝ ընդհանուր կոնտեքստում կլինեն նման դեպքեր, սակայն Կենտրոնական բանկը վերահսկում է:
«Մենք կողմ ենք քվեարկում ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագրին՝ Հայաստանը չվնասելու համար: Մենք կողմ չենք քվեարկում իշխանությունների քայլերին, այլ կողմ ենք քվեարկում Հայաստանի շահի համար»,- հայտարարեց Տ.Ուրիխանյանը:
Գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը 168.am-ին հայտնեց, որ իրենք իրենց դիրքերը չեն զիջել՝ կրճատումները շարունակվելու են աշխատավարձն էլ վճարվելու է միայն մեկ ամսվա:
«ԵՏՄ պայմանագրի հարցը Հայաստանի համար ունի եթե ոչ ճակատագրական, ապա առնվազն ռազմավարական նշանակություն»,- այսօր ԱԺ նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի վերաբերյալ եզրափակիչ ելույթների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Պահենք այն, ինչ ունենք, իսկ հետագայի համար շահենք ժամանակ… Վստահենք մեր ժողովրդի պատմական փորձին և իմաստնությանը»