
Արմեն Աշոտյան. «Որոշ քաղաքական ուժեր բարդույթավորված են և այդ բարդույթները թույլ չեն տալիս համատեղ աշխատել» (տեսանյութեր)

«Քաղաքական մշակույթում, ցավոք սրտի, չի արմատավորվում այն գործելաոճը, որ համատեղ աշխատանքը չդիտարկվի քաղաքական դիրքորոշման հետ կապված հետընթաց: Որոշ քաղաքական ուժեր բարդույթավորված են և այդ բարդույթները թույլ չեն տալիս համատեղ աշխատել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա՝ այդ 12 կետերի հանդեպ կա անլրջություն հենց դրանց հեղինակների կողմից և երկրի առջև ծառացած խնդիրները չեն սահմանափակվում այդ կետերով: