Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը՝ Ազգային ժողովում

Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկել են ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումները՝ «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշման ընդունման նախապատմությունը, Ճանապարհային քարտեզի կազմումն ու իրականացումը, Եվրասիական տնտեսական միության կառուցվածքը:

«Պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից և 33 հավելվածներից»,- ասաց Ս. Կարայանը:

Նա նշեց, որ ԵՏՄ-ի հիմնական նպատակներն են՝ անդամ պետությունների տնտեսությունների զարգացումը, ֆինանսական ու կապիտալի շուկայի ստեղծումը, տնտեսության արդիականացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930