Գալուստ Սահակյանն ու Յանակիս Օմիրուն անդրադարձել են նաև ԼՂՀ հիմնախնդրին

«Բավականին արդյունավետ էր հանդիպումը, խոսել ենք նաև Ղարաբաղի մասին, առավել ևս` մեր հիմնական քննարկումները վերաբերել են Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված միջոցառումներին: Կիպրոսում մեծ միջոցառում է նախատեսվել՝ և՛ ցուցադրման, և՛ համաժողովների տեսքով: Ներկայցուցիչների պալատի հայազգի մեր գործընկերները՝ պարոն Մահտեսյանը ձեռնարկել է նախաձեռնություն հատուկ դրոշմանիշ հրապարակելու կապակցությամբ»,- այսօր ԱԺ-ում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գ.Սահակյանը:

Յանակիս Օմիրուն նշեց, որ երկու պետություններն անցել են մեծ փորձություն իրենց պատմության ընթացքում և վճռական են՝ պայքարը շարունակելու: Նա ևս նշեց, որ Կիպրոսում մի շարք միջոցառումներ են նախատեսվել՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի հիշատակի. «Արդեն 40 տարի է, Կիպրոսը գտնվում է Թուրքիայի անօրինական օկուպացիայի տակ: Եվ չնայած այն բոլոր բանաձևերի ՄԱԿ-ի կողմից, Թուրքիան հրաժարվում է և ժխտում է ճանաչել: Վերջերս ներխուժել է նաև Կիպրոսի բացարձակ տնտեսական գոտի՝ խախտելով ՄԱԿ-ի կոնվենցիան»:

Նա նշեց, որ ՀՀ-ում Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Կիպրոսը ներկայացված կլինի բարձր մակարդակով:

Տեսանյութեր

Լրահոս