ԱԺ չորս խմբակցություններն արդեն հավաքել են արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունները: Ինչպես առավոտյան նշել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արտահերթ նիստը կարող է անցկացվել այսօր ժամը 18:30-ին: Սակայն դեռ հայտնի չէ՝ ՀՀԿ խմբակցությունը ներկա կգտնվի՞ նիստին, թե՞ ոչ: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իրենց մասնակցության մասին հարցին ուղիղ պատասխան չի տվել, սակայն նշել է, որ չեն աջակցում: Հանրապետականների բացակայության դեպքում քվորում չի ապահովվի և նիստը կտապալվի:
Այսօր ԱԺ արտահերթ նիստոմ «Առևտրի և ծառայությունների մասին» օրինագծի ներկայացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը հայտնեց, որ ԵՏՄ-ի հետ կապված 29 ապրանքախմբում կան ոչ սակագնային կարգավորումներ, 8 խումբ ապրանքների դեպքում արգելվում է երրորդ երկրներից ներկրումը և արտահանումը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Մաքսային կարգավորումների մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե մաքսային բրոքերների հետ կապված ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի այս գործունեությունը չմենաշնորհվի ԵՏՄ մյուս երկրների կողմից և հայկական կազմակերպությունները կարողանան գործել, նախատեսված անուղղակի հարկերի վճարումը ի՞նչ մեխանիզմով պետք է իրականացվի, նաև ԱՀԿ հետ նոր բանակցությունների վարմար ի՞նչ ժամկետ է նախատեսվում և արդյոք այս շրջանակում այդ բանակցությունները կարող՞ են խոչընդոտ հանդիսանալ:
«Այն մարդիկ, ովքեր տուժել են, նրանց համար շատ նվաստացուցիչ է առիթն օգտագործել, դա քաղաքականացնել և միտինգային երևույթներով առաջնորդվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կիրառված ծեծին:
«Մենք էլ այդ, ժողովրդի ասած, բազարների մեջ մտնեինք ու մաքսիմալ բան պոկեինք: Այս կտաք՝ կվավերացնենք, չեք տա՝ չենք վավերացնի: Իսկ մենք խելոք աշակերտի նման նստած՝ անում ենք ինչ հանձնարարված է: Չէ՞ որ հունվաի 2-ից դեռ չեն գործելու էս կարգավորումները: Տեսնենք՝ ինչ կստանան մեր ղազախ, կիրգիզ գործընկերները»: Ա.Արզումանյանի կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ գնալ Մոսկվա ու բանակցել:
Ազգային ժողովի արտահերթ նիստը բոյկոտելու ինքնանպատակ կիրառումը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի հասկանում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Ռուստամյանը, հնարավոր չէ ոչ իշխանական 4 ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի պահանջը բավարարել, քանի որ դա հրավիրող կողմն է որոշում, իսկ արտահերթ նիստը նախաձեռնել է կառավարությունը:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը, որով Համաշխարհային բանկը 75 մլն դոլար վարկ է հատկացնում ՀՀ-ին: ՀՀ ֆինանսավարկայն և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի խոսքով՝ գործ ունենք չափազանց արտոնյալ վարկի հետ՝ 25 տարի մարման ժամկետով, 14.5 տարի արտոնյալ ժամկետով և շատ ցածր տոկոսադրույքով: Նույն հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ տոկոսադրույքը լոնդոնյան Libor+0.4% է:
«Խորհրդարանի խոսնակը պարտավոր է խորհրդարանին ներկայացնել տեղեկություններ մեր խորհրդարանական գործընկերոջ նկատմամբ կատարված ոտնձգության մասին և, ավելին, ոստիկանապետի հետ մշտական կապի մեջ պետք է լինի ու մեզ ներկայացնի տեղեկություններ գործի քննության մասին: Կարծում եմ, սա պարզ տրամաբանություն է ու պետք արվի»,- ասաց Ս.Ֆարմանյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ խմբակցությունների ղեկավարների խորհրդակցությունից հետո Գ.Սահակյանը հայտարարեց, որ հայտարարության տեքստ կհրապարակվի ԱԺ կողմից՝ քաղաքական ուժերի ստորագրությամբ: Նա խմբակցությունների ղեկավարներին խնդրեց համատեղ տեքստը պատրաստել և ստորագրել:
«Միանշանակ, թեկուզ փոքր տոկոսով, բայց կարելի է գինն իջեցնել: Ռեզերվ կա, բայց թե ինչից դա պետք է ձևավորվի, որ սպառողը չտուժի, բիզնեսն արդյունավետ լինի ու ընկերությունը չտուժի…
«Ամեն դեպքում ՀՀ-ի հետ բարեկամությունը որոշակի ֆետիշ է: Ռուս մարդու համար նման ֆետիշ էր նաև Վրաստանի հետ բարեկամությունը, որը կորսվեց և չի վերադարձվի մինչև տարածքների խնդրի լուծումը»,- ասում է նա:
«Ղազախստանի Մեջլիսի կայքից յուրաքանչյուրը կարող է համոզվել, որ ԵՏՄ-ի պայմանագրին միանալու ՀՀ պայմանագիրը դեռ չի ներկայացվել խորհրդարանին: Դատելով ընթացակարգերից, որ սկզբում պետք է Մեջլիսը վավերացնի, հետո՝ Սենատը, իրոք, արդարացի են այն դիտարկումները, որ այս տարի դա արդեն տեղի չի ունենա: Իսկ ԵՏՄ պայմանագրին ՀՀ-ի միանալու պայմանագրի ամբողջ տրամաբանությունը հիմնված է նրա վրա, որ անդամակցությունը տեղի է ունենում հունվարի 1-ից: Հիմա այդ ամբողջ տրամաբանությունը խախտվում է, առաջանում են տասնյակ իրավական հակասություններ, անհասկանալի իրավիճակեր և այլն: Նաև խախտվում է ԵՏՄ մայր պայմանագրի 105-րդ հոդվածը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանը:
«Ոչինչ չի փոխվել, իրենք մնացին իրենց կարծիքին: Երկուշաբթի օրը մեկ աշխատավարձ կվճարեն, հուվարին՝ ևս մեկը: Եվ վերջ: Փետրվարին բոլորը կազատվեն աշխատանքից, 500 հոգու հետ նորից պայմանագիր կկնքվի: ՀԲ մասնագետները հավանաբար փետրվարին կտան եզրակացություն, կշարունակվեն բանակցությունները Միջպետական բանկի հետ և կորոշվի ինչ է արվելու: Պարտքի ամբողջ մարման մասին խոսք չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը՝ փոխանցելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման արդյունքը:
Հերթական անգամ նշելով, որ դեմ է, երբ չաշխատող գործարանի տնօրենը բարձր աշխատավարձ է ստանում, Հ.Աբրահամյանը համաձայնեց, որ նաիրիտցիները բարոյական իրավունք ունեն պահանջելու իրենց աշխատավարձը, բայց շեշտեց՝ ո՛չ վարչապետից, ո՛չ էլ էներգետիկայի և բնական պաշարների նախարարից: Ըստ նրա՝ դրա պատասխանատուն գործարանի տնօրենների խորհուրդն է, իսկ կառավարությունը՝ աջակցելով նաիրիտցիներին, կվճարի 3 ամսվա աշխատավարձ՝ նոյեմբեր, դեկտեմբեր և 1 լրացուցիչ:
Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել են «Նաիրիտ» գործարանi աշխատակիցները: Դեկտեմբերի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ, հիշեցնենք, վարչապետը ևս մեկ անգամ լսել է նաիրիտցիների խնդիրները, նշել, որ դրանք լրացուցիչ կքննարկվեն կառավարությունում ու ժամանակ էր խնդրել մինչև այսօր:
«Առաջիկա օրերին Ղազախստան է այցելելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ենթադրում եմ, որ բացի նավթագազային ոլորտում համագործակցության հարցերից, նա կքննարկի նաև ԵՏՄ-ի հետ կապված թեմաներ: Բացի Հայաստանից որոշվում է նաև Ղրղզըստանի անդամակցության հարցը, որին ՌԴ-ն նույնպես հրավիրել է միություն: Ես կարծում եմ, որ չնայած բոլոր սկզբունքային հարցերին, որ Ղազախստանը դնում էր ԵՏՄ-ին Հայաստանի ինտրեգրման հետ կապված, չի կարելի Ղազախստանը դիտարկել որպես այդ ինտեգրացիայի հակառակորդ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանյան Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը:
Շրջանառվող լուրերը, թե հունվարի 1-ից դեղորայքն այլևս հաբերով չի վաճառվելու և հաճախորդները ստիպված են լինելու գնել ամբողջական տուփը՝ իրականության հետ որոշ աղերսներ ունեն: Սակայն խոսքն այն մասին չէ, որ Հայաստանում իսկապես նման կարգ է հաստատվելու:
Դրամի արժեզրկման ազդեցությունն արդեն զգացվում է նաև դեղորայքի գների վրա և որոշակի թանկացումներ արդեն կան: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը, ոլորտի կազմակերպությունները փորձում են գները չբարձրացնել, բայց դա երկար չի կարող շարունակվել:
«Նաիրիտի» վարչակազմի աշխատավարձերի մասին դեռ 2008-ից անընդհատ բարձրաձայնվել է, նշվել է, որ բավականին մեծ տարբերություն կա ղեկավարության կամ, այսպես ասած, իրենց էլիտա համարողների և բանվորների աշխատավարձերի միջև: Առաջին անգամ այդ մասին պաշտոնապես հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ վերջին անգամ գործարան այցելության ժամանակ:
2015 թ. պետբյուջեում նախատեսված է կենսաթոշակների չափերի բարձրացում հունվարից՝ մոտ 14%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե այս գնաճի պայմաններում արդյոք վերանայվելո՞ւ են թոշակները:
ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար պետք է վավերացվի նաև Բելառուսի ու Ղազախստանի կողմից: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ Ռուսաստանն արդեն վավերացրել է փաստաթուղթը:
«Կրթական ոլորտի բարեփոխումների շրջանակում այդ մոտեցումը որդեգրված էր, որպեսզի ՊՈԱԿ-ները վերածվեին հիմնադրամների, քանի որ դրանք ավելի լայն հնարավորություններ են ընձեռում կրթական հաստատություններին: Այդ տրամաբանության շրջանակում լուծվում է նաև այդ խնդիրը»,- ասաց նախարարը:
«Տնտեսական մրցակցության պաշտապանության պետական հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները և, ըստ ՏՄՊՊՀ նախագահի հայտարարության, չարաշահումների դեպքում նրանք անպայման արձագանքելու են ամենախիստ ձևով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Քիչ առաջ ՀՀ կառավարության նիստից հետո կառավարություն եկավ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:
Դրամի արժեզրկումն ազդել է նաև կաթնամթերի վրա, քանի որ այդ արտադրությունում օգտագործվող որոշ ապրանքատեսակներ ներմուծվում են
Մարդիկ ինչո՞ւ են գնում կոռուպցիայի՝ խնդիրներն արագ լուծելու համար, որ պարզապես այնքան կարող է տանեն-բերեն, հոգնեցնեն, անորոշ պատճառաբանություններ բերեն։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերն անցնում են հստակ պրոցեդուրա, որը ժամանակ է շատ խլում: Մարտի 1-ի բոլոր գործերը մտել են վճիռ կայացնելու փուլ: Կարծում եմ, մոտ ապագայում՝ 6-8 ամսվա ընթացքում, բոլոր վճիռները կլինեն և դա կլինի հստակ պահանջ՝ որոշակի վերանայումներ կատարելու համար»,- լրագրողներին ասաց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Դումայում այնպիսի զավեշտական առաջարկներ են լինում, որ գուցե սա հերթականը լինի: Մեր ԱԺ-ում էլ կան նման պատգամավորներ, որ կբարձրաձայնեն նման հարց, բայց չեմ կարծում, որ նման բան լինի: Մենք այս ճանապարհն ընտրել ենք 1991թ. և հստակորեն, քայլ առ քայլ գնում ենք»,- ասաց Ա.Արզումանյանը:
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ «ՀՀ կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի կատարման վերաբերյալ» թեմայով կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը հայտարարեց, թե հայերեն տեքստը ձևակերպումների առումով խնդիրներ է առաջացնում, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ն նշում է ոչ թե ենթադրյալ քաղաքական բանտարկյալների գործերի վերանայման, այլ վերագնահատման մասին:
ԵԽԽՎ-ն «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի կատարման հարցով դիմել է անդամ բոլոր երկրներին՝ վերանայելու, թե արդյոք ԵԽ անդամ երկրներում ոտնահարվո՞ւմ են մարդու իրավունքները այս կամ այն չափով, և որևէ երկիր այնպես հաշվի չի առնում այս փաստաթուղթը, ինչպես Հայաստանում: Նման տեսակետ այսօր «ՀՀ կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի կատարման վերաբերյալ» թեմայով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: