Բաժիններ՝

Դժվար է ասել, թե որ ապրանքատեսակները կթանկանան ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո

Այսօր խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցադրում արեց, թե ԵՏՄ-ի անդամակցութունն ի՞նչ է տալու ՀՀ-ին, ո՞րն է պայմանագրի ուժեղ և ո՞րն է թույլ կողմը, և ո՞ր ապրանքները կթանկանանան ՀՀ-ում:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ արտոնություննները կգործեն 5 տարի. «Միանշանակ ասել, որ 5-8 տարի հետո այդ ապրանքատեսակները կթանկանան դժվար է, քանի որ ՌԴ-ն ևս ԱՀԿ-ի հետ բանակցություններ է վարում և խնդիր ունի մաքսադրույքների նվազեցման: Ակնկալում ենք, որ որոշակի մաքսատուրքերի նվազեցում կլինի ԵՏՄ տարածքում: Այդ պատճառով դժվար է ասել, թե որ ապրանքատեսակները կթանկանան: Ռիսկերը փորձել ենք նվազեցնել, տնտեսվարողների հետ ենք քննարկել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս