Բաժիններ՝

Հարկային ծառայությունը իրավունք կունենա տնտեսվարողին ստուգել տարեկան 1 անգամ

ՀՀ հարկային ծառայության ստուգումների լիազորություններն այսուհետ կսահմանափակվեն: Այսօր կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ տնտեսվարողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով հարկային մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումները չեն գերազանցի տարեկան 1 անգամը:

«Կարևոր է ամեն կերպ խթանել տեղական արտադրողին՝ թե՛ մակրոտնտեսական առումով, թե՛ մրցունակ միջավայր ստեղծելով, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից»,- ասաց Հ.Աբրահամյանը՝ նաև կարևորելով, որ պետության արդյունավետ միջամտությունըև տնտեսվարողին մշտապես լարվածության մեջ չպահի:

Վարչապետը նշեց, որ հարկային ծառայությունը 1-ից ավելի անգամ ստուգումներ կկարողանա իրականացնել միայն բացառիկ իրավիճակներում՝ խիստ ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում և միայն վարչապետի թույլտվությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս