Վիճաբանություն ԱԺ-ում. «Պորտից ներքև ասել ենք չիջնել». ՀՀԿ-ականները՝ ընդդեմ Զարուհի Փոստանջյանի
Այսօր խորհրդարանում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մանրամասն նկարագրեց «պուտինյան Ռուսաստանում չեկիստների տարածվածության», ՌԴ-ի կոռումպացվածության, ժողովրդավարական ու ժողովրդագրական խնդիրների մասին և հայտարարեց, որ անցած տարի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի որոշումը պետական դավաճանություն է, և պետական դավաճանություն կլինի յուրաքաչանյուրի կողմից պայմանագրի վավերացմանը կողմ քվեարկելը: Նա կոչ արեց դեմ քվեարկել պայմանագրի վավերացմանը:
«Ձեզ մի քիչ կոռեկտ պահեք»,- միջամտեց նիստը համանախագահող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Բորբոքվեցին նաև նիստին ներկա ՀՀԿ-ական պատգամավորներն ու սկսեցին տեղերից խոսել:
«Խնդրում եմ չափի մեջ մնալ»,- ասաց նիստի համանախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողվի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Պորտից ներքև ասել ենք չիջնել»,- նկատեց Վ.Այվազյանը:
«Նորություն չի, շարունակում ենք աշխատել: Դա էլ մեր դժբախտությունն է»- իր հերթին նկատեց Ա.Զաքարյանը::