Բաժիններ՝

ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը ստանում է մաքսատուրքերի գծով արտոնություն 752 ապրանքների համար

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ժամանակ Հայաստանը ստանում է 752 ապրանքների մաքսատուրքերի գծով արտոնություն, և մաքսատուրքերի դրույքաչափը չի փոփոխվի: Այս մասին այսօր խորհրդարանում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը՝ նշելով, որ մասնավորապես, արտոնություններ կկիրառվեն կրթական, գիտական մշակությաին բնույթի ապրանքների հանդեպ, ատոմակայանի հետ կապված ապրանքների հանդեպ:

«Ուժի մեջ են մնալու բոլոր ազատ առևտրի համաձայնագրերը, որ գործում են ՀՀ-ում: ՀՀ համար հաջողվել է պահպանել մեծ թվով ապրանքերի համար բացառություններ՝ ի տարբերություն մյուս երկրների»,- ասաց Է. Տարասյանը:

Նա նշեց, որ ԱՀԿ պարտավորությունների շրջանակներում ծանուցվել է ԱՀԿ-ն՝ բանակցությունների գործընթացը սկսելու ուղղությամբ, և 2015-18թթ. կիրականացվեն բանակցություններ՝ ըստ երկրների:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս