Ա.Արզումանյանը նշեց, որ հարգում է Ռուսաստանին, ունի ռուսական կրթություն, նույն կերպ հարգում է կորեացիներին, չնայած Կիմ Չեն Իրը դիկտատոր է:
«Այդ թանկացումները ոչ մի կապ չունեն մեր ինտեգրացիոն պրոցեսների հետ: Տեղական արտադրությունները, բացառությունների ցանկում գտնվող ապրանքները ոչ մի հիմք չունեն թանկանալու»
«Եթե Ադրբեջանն էլ անդամակցի ԵՏՄ-ին, Ձեր կառավարությունը ի՞նչ դիրքորոշում կհայտնի: Եվ տվյալ պարագայում ո՞րն է լինելու ՀՀ շահը»
Երբ հարցրել են՝ ինչ ո՞ւ չհարցրիք հայության կարծիքը ՄՄ-ին անդամակցելու հետ կապված, ասել է, թե չէր կարող մեկ գիշերում հարցնել բոլորի կարծիքը. «Չեք պարզաբանի՞ ինչ գիշերվա մասին է խոսքը, ի՞նչ է եղել այդ գիշերվա ընթացքում»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը որակեց` որպես «անարդյունք գործընթաց»: «Մենք չունենք լավ ու վատ պատգամավորներ, մենք ունենք պատգամավորներ: Շատ վատ բնավորություն է, երբ բնավորություն ես ձեռք բերում անընդհատ խոսել ու հետո ասել, որ` ես ակտիվ եմ, նա ակտիվ չի»,- հայտարարեց նա ու հավելեց, թե որոշ պատգամավորներ իրենց սրբի տեղ են դրել: Գ.Սահակյանը «սպառնաց», որ ԱԺ պատգամավորների մեծ մասին շատ լավ է ճանաչում ու ինքն էլ կարող է նրանց մասին խոսել:
«Հայաստանի Հանրապետությունն ունի 1993 թ.կնվքած և 94 թ.-ին վավերացված տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագիր, և առ այսօր ՀՀ-ն հանդիսանում է տնտեսական միության անդամ…
«Այդ մանթրաները, թե ԵՏՄ-ն քաղաքական միություն չի, զուտ տնտեսական է, մեր կասկածները չեն փարատում և շատ հարցեր կան»,- այսօր ԱԺ նիստում «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Հայաստանը Եվրասիական տնտեական միությանն անդամակցելուց հետո կստանձնի լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ: Ինչպես այսօր ԱԺ նիստում «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ-ն կմասնակցի ԵՏՄ բյուջեին՝ 1.13 մասով:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշեց, որ թե համաձայնագրի համաձայն և թե ԵՏՄ կառուցվածքը ենթադրում է, որ անդամ երկրները պետք է համատեղ իրականացնեն առևտրային քաղաքականությունը, բայց եթե ՀՀ-ին անհրաժեշտ լինի անդամակցելուց հետո ազատ առևտրի պայմանագիր կնքել երրորդ երկրի հետ, ապա մեխանիզմները կան: Նա նշեց, որ ՍԴ-ն համաձայնագիրը ուսումնասիրել է և որոշել, որ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը և մեկնաբանելու կարիք չկա: Կարայանը նշեց, որ GSP+ ռեժիմը կորցնելու վտանգ չկա, ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակվում է:
«Երեկ բաներ ասացիք, որ տնտեսագիտության հետ կապ չունեն: Ասացիք, որ ԵՏՄ-ին միանալը մոտ 2% աճ կտա: Այս մասին կառավարությանը ասե՞լ եք, օրինակ, կառավարությունը 2014-ին տվել էր 5.2% աճ, 15-ին 4.1% աճ է տվել: Ինչպե՞ս է աճելով պակասում»,- այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին դիմեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Թռուցիկներ չի կարելի բաժանել: Վերջացրեք Ձեր ապօրինի գործունեությունը»,- նրան դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Այսօրվանից «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմը կստանա ծանուցագրեր առ այն, որ 2015թ. փետրվարի 6-ից լուծվելու է յուրաքանչյուրի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Այսինքն` հավաքարարից մինչև տնօրեն ստանալու են աշխատանքից կրճատվելու մասին ծանուցագիր: Սակայն շուրջ 500 հոգու հետ նոր պայմանագրեր կկնքվեն՝ գործարանի պահպանման աշխատանքների համար»,- 168.am-ին ասել է գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Այսօր ԱԺ հերթական նիստում «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց բեռների տարանցիկ փոխադրման կարգը:
Քիչ առաջ Ազգային ժողովի հերթական նիստում մեկնարկել են «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկումը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց ԵՏՄ կառուցվածքը և թե ինչ է սպասում ՀՀ-ին ԵՏՄ-ին անդամակցության դեպքում:
Համամասնական և մեծամասնական ընտրակարգերի շուրջ նախկինում միշտ բախումներ եղել են, ՀՀԿ-ն հետզհետե զիջել է, մեծամասնականը պակասել է 2 անգամ: Այս մասին այսօր ԱԺ նիստում «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության անունից հայտարարեց պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Ո՞վ է ասել, որ մենք Ընտրական օրենսգրքի փոփոխման կարիք ունենք: Մի բան որ մտածում եք, մտածեք արդյունքը ինչ կլինի: Թե պիտի ասեք՝ բոբո Հանրապետականը չթողեց»,- ասաց Գ.Սահակյանն ու խորհուրդ տվեց «հանրապետականի դարդով քիչ էդպես շռայություն թույլ տալ»:
Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտության մասին նախագիծը:
Այսօր Ագային ժողովի հերթական նիստի սկզբում բուռն քննարկում տեղի ունեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարույի Փոստանջյանի և մյուս պատգամավորների միջև՝ «Օսմանյան Թուրքիայում ասորիների, եզդիների, հույների և այլ ազգերի ցեղասպանությունը ճանաչելու մասին» օրինագծի շուրջ:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին, օրակարգ մտնցելու համար ստորագրությունների ձևաթղթի մարման ժամկետը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ լրանում է այսօր ժամը 13:00-ին:
«Ահավոր անօգտակար է դարձել գազը, տաքացնում, տաքացնում ենք, խոշոր գումար ենք վճարում, բայց ջերմատները չեն տաքանում»
«Հայաստանն ինքնիշխան պետություն է, ընտրում է այն, ինչն իր շահերից է բխում: Այստեղ չկա որևէ բան, որին կարելի է առարկել: Եթե երկիրը, տվյալ պարագայում՝ Հայաստանը, կատարում է ընտրություն և ասում է, որ այս ուղղությամբ է ցանկանում ապագայում ընթանալ, ոչ մի առարկություն դրան չունենք»,- ասում է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
168.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ առայժմ ենթահանձնաժողովի կազմը ձևավորված չէ
«Խոշորացումը պիտի Սահմանադրությամբ, հանրաքվեով լինի, բայց էսօր մի հարևանը հարևանի հետ լեզու չի ճարում, դա ի՞նչ պիտի լինի:
«Վերահսկիչ պալատն ունի բարեփոխումների իր տեսլականը, ՎՊ-ն պատժիչ ձեռք չէ,- նկատեց Ի.Զաքարյանն ու հավելեց,- Վերահսկողության շունչը բոլորը պետք է զգան: Ազդեցիկ է այն վերահսկողությունը, որը նպաստում է գործերի լավացմանն ու առողջացմանը: Սա է հիմնական առաքելությունը»:
«Ես վրացական քաղաքականության վերաբերյալ չեմ մեկնաբանում, թեպետ հարևան երկիր են: Ընդամենը կարող եմ չեզոք ընկալման տեսանկյունից ասել, որ որքան ավելի բաց են սահմանները, երկաթուղիները, այնքան ավելի լավ: Ես չեմ կարող ասել, թե մեկի սահմանի բացումն ինչպես կարող է մյուսին շրջափակել: Կներեք, բայց չեմ միջամտի վրացական քաղաքականությանը: Սակայն, բնականաբար, որքան բաց լինեն ուղիները, այնքան ավելի լավ: Թե դա ի՞նչ է նշանակում Վրաստանի համար ներքին մակարդակով, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց»,- 168.am-ին ասել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունը, որ Աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը հակասում է Վրաստանի դաշնակից Ադրբեջանի շահերին, իսկ Վրաստանի գործող իշխանությունները պարզապես սեպ են խրում Վրաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ աբխազական երկաթուղու վերաբացումը կնշանակի Ադրբեջանին ուղղակի շրջափակման ենթարկել:
Այսինքն, եթե փոխարժեքը փոխվում է, դրամային արտահայտությամբ այդ պարտքն ավելի մեծ է դառնում ու ՀՆԱ-ում պարտքի տեսակարար կշիռն ավելի կմեծանա:
Ի.Զաքարյանի խոսքով՝ չկա ոլորտ որտեղ ՎՊ-ն վերահսկում իրականացրած չլինի:
Միակ ծուխը, ուր իրոք խնդիր կա, Նիցցայինն է: Բայց Նիցցան մեկ ծուխ է` 23-ի մեջ: Չնայած Նիցցայի մարդիկ մի քիչ շատ են աղմկում: Պետք է ճիշտն ասել: Մյուսներում ամեն ինչ նորմալ է: Ի՞նչն է Նիցցայում հարցը՝ մարդիկ` իբրև թեմ, ուզում են, որ բոլոր ծուխերը Ֆրանսիայի մեջ նույն կանոններն ու կարգավիճակն ունենան, և բոլորը նույնն ունեն, բացի Նիցցան: Մենք ուզում էինք, որ իրենց կանոնները մեր թեմի կանոններին համապատասխանեն, բայց նրանք մերժեցին դա, խնդիրներ եղան: Խնդիրն ավելի բարդացավ, նույնիսկ դատի գնացինք, նոր ծուխ հիմնեցինք Նիցցայում, որն այժմ աշխատում է:
Անդրադառնալով ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ինքնուրույնությանը՝ նախարարը վստահեցրեց, թե համակարգն աշխատում է հստակ, կարգապահ, իսկ ԴԱՀԿ պետին բնութագրեց որպես «շատ լավ աշխատողի»:
«Ես 10 տարի դատավոր եմ աշխատել և չեմ կարող ինձ նման շռայլություն թույլ տալ՝ առանց փաստերը լիարժեք իմանալու որևէ գնահատական հնչեցնել»,-ասաց նախարարը: