«Իմ կարծիքով դա շատ կարևոր է և բարոյական առումով, որ կառավարության անդամները լինեն զորամասերում»,- ասաց Հ.Աբրահամյանը:
«Սեյրան Սարոյանի ելույթը գնահատում եմ որպես ինքնախոստովանական ցուցմունք, ընդ որում՝ այդ ցուցմունքը տրված էր ամբողջ իշխանության անունից: Ամեն ինչ ասվեց, բոլոր ճշմարտությունները բացվեցին, ինչի համար խորապես շնորհակալ ենք: Մի բան, որը մենք պետք է ժամերով փորձեինք ապացուցել, մեզ էլ քննադատեին շահարկումների և աղավաղումների համար, հիմա այդ մարդը անկեղծութամբ բացահայտեց, որ նրանք չեն հանդուրժում ընդդիմախոսին և […]
«Դա անձնական իր կարծիքն է, իր մոտեցումն էր: Իմ տեսակետը այն է, որ խոսքը ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան ցանկացած բռնություն: Պետք է տարբերակում մտցնել, որ հասարակության միջից բռնություն հասկացությունը դուրս գա: Երևույթը չպիտի լինի: Մարդը տուն է գնում, Արամ Մանուկյանը, հանկարծակի բռնում՝ ծեծում են: Ինչ արած էլ լինի, ինչ թշնամի էլ ունենա, համենայն դեպս բռնությունը անասնական զգացում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ մեկաբանելով երեկ ԱԺ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Սերյան Սարոյանի ելույթը:
«Ոչ մի պետութուն չէր կարող կանխատեսել, որ նավթի գները պիտի իջնեն, այսպես լինի: Դա նշանակում է, որ բոլոր աշխարհը պետք է հրաժարական տա: Աշխարհում ջրհեղեղ է լինում, ֆորս մաժոր է լինում, ֆորս մաժորը տնտեսության վրա ազդում է, բնական է»:
«Կայունացման հետ կապված շատ գործոններ կան՝ տնտեսական մրցակցություն և այլն: Ինչի՞, օրինակ, համաշխարհային շուկայում տեղի են ունենում սենց պրոցեսներ…
«Խնդիրն այն է, որ մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ: Հիմա ԿԲ-ն փորձում է կայունացնել իրավիճակը…
«Վաղը կգաք, ասեցի վաղը, վաղը ձեզ հարցազրույց կտամ»,- ասաց Ս.Ալեքսանյանը՝ միաժամանակ նա նաև շտապեց հավաստիացնել, թե իր ընտանիքը բիզնեսով չի զբաղվում ու իր կինն էլ հրաժարվել է բիզնեսից:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այս հարցերը վերաբերում են ամբողջ հանրությանը, բայց նիստը պետք է անցկացնել դռնփակ, սակայն դռնփակը չի նշանակում գաղտնի:
«Խուճապն է հանգեցում այս ամենին: Նման իրավիճակում, ես կարծում եմ, ամենաճիշտը հավասարակշռված, հանգիստ մոտեցում ցուցաբերելն է, խուճապի չմատնվելն է, որովհետև եթե, իհարկե, օբյեկտիվ պատճառներից կախված մենք ունենում ենք ազգային արժույթի անկում, խուճապի դեպքում այն կրկնապատկում, բազմաապատկում է այդ բացասական երևույթն ու նպաստում, որ այն զարգանա: Բայց ես, իհարկե, հույս ունեմ, որ մեր տնտեսվարող սուբյեկտները խուճապի չեն մատնվի և յուչաքանչյուրն իր հնարավորություններով հանդերձ և վարքագծով կնպաստի, որ մենք փորձենք այս ստեղծված իրավիճակից հնարավորինս դուրս գալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Ամանորյա տոներին, երբ կառավարությունը և պետական հիմնարկները, ԿԲ-ն չեն աշխատի, փակված կլինեն՝ կպարզվի, որ այս անվերահսկելի վիճակն ընդհանրապես դուրս է եկել վերահսկողությունից: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով վերանայել ոչ աշխատանքային օրերը, ինչը շատ տրամաբանական կլինի:
Այն, որ ԱԺ-ն ուզում է փակ քննարկումներ անել, խոսում է այն մասին, որ մտահոգություն կա: Ինչպե՞ս կարող է մտահոգություն չլինել, եթե մարդը գիշերը քնում է, առավոտյան արթնանում և տեսնում, որ եթե իր ստացած աշխատավարձը պետք է բավարարեր 10 կիլոգրամ շաքարավազի, այսօր բավարարելու է 7, 5 կամ 4 կիլոգրամի:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ներկա էին 96 պատգամավորներ: ՀԱԿ խմբակցությունից ներկա է միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ նախորդ օրերին մյուս բոյկոտող խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՕԵԿ-ը, թեև ոչ ամբողջ կազմով, բայց նույնպես մասնակցում են նիստին:
«Ընենց մարդիկ են խոսում ազատամարտիկների մասին, որ ըսկի խաբար չեն: Էդքան վախտ Լյովայի ձեն լսած կայի՞ք, հիմա կարող ա ճիշտ չի հասկացել: Թողեք մենք կռված տղերքով հասկանանք, հետո բերենք ԱԺ հարցը»,- ասաց նա:
«ՀՀԿ-ում կան մարդիկ, որ հասկանում են ողջ իրավիճակը ու հարցեր են տալիս, թե ինչու է այսպես, ինչու է Սերժ Սարգսյանն էդ մարդկանց բերել ԱԺ, վարկաբեկում է ողջ ԱԺ պատգամավորի ինստիտուտը: Բերել է, որ ցույց տա, որ ով հանդգնի, ոնց ասում են՝ «не рыпайся», ոնց ասում են, նենց էլ կանեք, հանգիստ նստեք տեղներդ, հանկարծ վարկային պայմանագիր չքննադատեք: Բայց էդ ձեզ են վախեցնում, մեզ վախեցնել չի լինի: Մենք անցել ենք հետապնդումներով, բանտերով, մեզ վախեցնել չի լինի: Հիմա հարց է ծագում՝ ինչի՞ են էս հայտարարությունն ընդունել: Պարզ պատճառով՝ նման հետաքննությունը երկու ճանապարհ կա՝ կամ ընդհանրապես չեն բացահայտվում, կամ էնպես են բացահայտվում, որ ավելի լավ է չբացահայտվեր»:
«Քաղաքականությունը կոմպրոմիսի արվեստ է»,- ՀՀ-ում բռնարարքների կապակցությամբ այս պահին ընթացող ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շնորհակալություն հայտնելով հեղինականերին համատեղ հայտարարության համար:
ՀՀ-ում բռնարարքների կապակցությամբ այս պահին ընթացող ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԱԺ ամբիոնում նստածները չպետք է անգամ համարձակվեն փորձ անել լռեցնել որևէ մեկի խոսքի իրավունքը. «Դուք քիչ հետո ստորագրելու եք այս տեքստի տակ, որով հարգվում է յուրաքանչյուրի խոսքի իրավունքը»:
Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ պետք է Լյովա Երանոսյանը պաշտոնանկ արվեր: Նա հիշեցրեց, որ Սուրեն Սարգսյանն ասել է, որ իրեն ծեծել են «սպեցնազի» հագուստով մարդիկ, ինչը նույնպես խոսում է, որ Երանոսյանը կապ ունի դրա հետ, բայց նրա նկատմամբ քր. գործ չի հարուցվել:
Այսօր ՀՅԴ հրավիրած ԱԺ արտահերթ նիստում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, թե իրենց մշակած հայտարարությունը բացառիկ նշանակություն ունի՝ մինչ այս ԱԺ-ն ընդամենը 4 հայտարարություն է ընդունել: Նա նշեց, որ ՀՀԿ-ն և 4 ուժերն առանձին-առանձին հայտարարություն մշակեցին, ՀՅԴ-ն փորձեց միասնական հայտարարություն նախաձեռնել, ցավոք, դա չեղավ. «Եթե դա երեկ կայանար, այս հայտարարությունն ավելին կլիներ, քան ունենք»: Ըստ նրա՝ ՀՅԴ մշակած տեքստը շատ չնչին աղերս ունի ՀՀԿ-ի տեքստի հետ:
«Այն փաստը, որ հայտարարության համահեղինակն է ՀՀԿ-ն, թույլ տվեք, այդ փաստով իսկ կասկած հայտնել այդ հայտարարության անկեղծությանը»,- վերջին օրերին ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ ՀՅԴ-ի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Քիչ առաջ Ազգային ժողովում սկսվեց ՀՅԴ նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը, որի օրակարգում է հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ բռնությունների դատապարտման հարցը: Ներկա է 80 պատգամավոր, այդ թվում՝ ոչ իշխանական ուժերի պատգամավորները, ՀՀԿ-ական գեներալները և բոլոր այն պատգամավորները, որոնք նիստերից հիմնականում բացակայում են:
Այսօր ժամը 18:30-ին ՀՅԴ նախաձեռնությամբ կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ՝ բռնությունները դատապարտող համատեղ հայտարարություն ընդունելու նպատակով: ՀՅԴ-ին աջակցում է ՀՀԿ-ն և արդեն անհրաժեշտ 44-ի փոխարեն հավաքվել է 49 ստորագրություն:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է դա ազդելու սակագների վրա, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արեգ Գալստյանը պատասխանեց՝ տարիներ անց, ընդամենը 0.2 դրամ:
168.am-ի հարցին՝ ի՞նչ առնչություն ունի այս գործի հետ նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, Ա.Գալստյանը պատասխանեց, թե չի կարող ասել. «Ամեն մեկը զբաղվում է իր գործերով»:
Երկրում տեղի ունեցող բռնությունները և լարված իրավիճակը հիմք են իշխանափոխության համար: Սակայն, ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ինքը չէր ցանկանա առաջնորդվել «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ բեսպրեդելի մասին հայտարարություն են անում, թե այս ամենը ձեռնտու չէ իշխանությանը և ուզում են երրորդ, չորրորդ հետքեր փնտրել: Սակայն, ըստ նրա, ոչ ոք չէր խանգարում քաղաքական մեծամասնությանը մասնակցել և ոչ թե տապալել նիստը:
Վերջին օրերին Հայաստանում տեղ գտած բռնությունների դեպքերի հետ կապված Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու և համատեղ հայտարարություն անելու հնարավորություն դեռ կա: Այս մասին այսօր ոչ իշխանական ուժերի խմբակցությունների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի և հարակից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ճանապարհային խախտումների համար տուգանքների և արագաչափերի այս հարցերի քննարկումն արդեն դեժավյու է դարձել:
Գործընկերուհուն պաշտպանելու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի փորձը հարուցեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի կոշտ արձագանքը. «Վեր ընգի տեղդ, արա»,- ասաց նա:
Թեև Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը դեռ չեն վավերացրել ԵՏՄ 3 հիմնադիրներից 2-ը՝ Բելառուսն ու Ղազախստանը, Հայաստանի իշխանությունները շտապում են օր առաջ ստորագրել, վավերացնել, փոփոխել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու օրենքները: