Նա հայտարարեց, որ այսօրվանից ամբողջ հանրապետությունում սկսում է շտաբերի ձևավորում և պահանջելու են արտահերթ ընտրություններ:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը, որպես ոչ լեգիտիմ պաշտոնյա, ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթն ու ՀՀ-ն տանում է կործանման: Հովհաննիսյանը նշեց, որ իրենք կողմնակից են եղել եվրոպական ինտեգրման, բայց վերանայում են մոտեցումը, քանի որ «այս փուչ աշխահում սուտ են, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Եվրոպան ու ԱՄՆ-ը ճանաչեցին կեղծ ընտրությունները»:
«Դժվա՞ր է հասկանալ, որ Ուկրաինային բաժին ընկած փորձությունների 1%-ի պարագայում մեր երկիրը կվերանար աշխարհի քարտեզից: Տարօրինակն այն է, որ նույնիսկ Արևմուտքն ըմբռնումով է մոտենում ՀՀ ընտրությանը, մինչդեռ մեր երկրում որոշ մարդիկ չեն հասկանում ու փորձում են հակառուսական տրամադրություններ բորբոքել: Այն հայտարարությունից արդեն 13 ամիս է անցել, թող դուրս գային փողոց»:
«Այս հանրահավաքի հիմնական պատիվը վերապահելով Գագիկ Ծառուկյանին, ես կբավարարվեմ…»,- այսօր Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ծափերը մի պահ թույլ չտվեցին նրան շարունակել:
Ըստ Ս.Դեմիրճյանի՝ ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ Սահմանադրությունը խախտող իշխանությանը, և արդյունքում էապես կփոխվի երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը. «Այսօրվա հանրահավաքը թույլ է տալիս մտածել, որ մենք միասին կարող ենք փոխել երկրի վիճակը»:
«Մենք սկսել ենք մի գործընթաց և սա սկիզբն է: Ես գիտեմ, որ պարոն Ծառուկյանը ներկայացնելու է ճանապարհային քարտեզն ու ասելու է, թե ինչ ենք պահանջում ու այդ պահանջները չիրականացնելու դեպքում այստեղի զանգվածները կրկնապատկվելու են,- ասաց նա՝ նշելով, որ կարիքի դեպքում նստացույցեր էլ կլինեն,- Այդ բոլորը մեր զինանոցում կան»:
«Այսօր ՀՀ ազատատենչ ժողովուրդը հայտ է ներկայացնում աշխարհի բոլոր երկրներին ու ՀՀ իշխանություններին, որ ինքը գալիս է իշխանության, գալիս է ժողովրդի կամքով ու իրականացնում է Սահմանադրության կետը, որն ասում է ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- այսօր Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Ազատության հրապարակում մեկնարկեց ոչ իշխանական եռյակի հերթական հանրահավաքը, որտեղ, ըստ նրանց՝ հրապարակվելու է իշխանափոխության հասնելու գործողությունների քարտեզը:
«Ընդամենը ամիսներ առաջ պատերազմի վտանգի տակ էինք, ու հիմա ներքին ուժերը մարդկանց են ոտքի հանում: Հնարավոր է, որ արտաքին ուժերի ազդեցության տակ նորից հայտնվենք պատերազմական վիճակում:
Ա.Մանուկյանը հավաստիացրեց, որ գործընթացները չեն կարող շատ երկար շարունակվել ու խոստացավ, որ այսօր հիասթափություն չի լինի, կլինեն շատ ծրագրային մոտեցումներ:
«Այն կուսակցությունները, որ հանրահավաք են հրավիրել, միասին շատ երկար աշխատել են: Մենք ըմբռնումով ենք մոտենում»,- ասաց նա:
Եռակողմ հանդիպումներից առաջ երկկողմանի հանդիպումներ՝ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան, Ծառուկյան-Հովհաննիսյան, Հովհաննիսյան-Տեր-Պետրոսյան, միշտ էլ եղել է, և «Ժառանգությունը» չի անտեսվում: Այս մասին այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության Ռուբիկ Հակոբյանը:
«Ես իսկապես չեմ ուզում, որ ձախողվեն այն գործընթացները, որ հանրային բնույթ ունեն, ու մարդիկ գալիս են սպասումներով: Դրա համար թող անեն ինչ կանեն, բայց արյունահեղության չհանգի որևէ գործողություն
«Դրված է իշխանափոխության հարց և մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում նպատակին, քան լոզունգներին: Երբեմն քաղաքական ուժերն ավելի շատ լոզունգներին են ուշադրություն դարձնում ու պարտվում են: Երբ տեսնենք, որ կարող ենք, այդ իշխանափոխության լոզունգը կդարձնենք մեր լոզունգը»,- ասաց Ռ.Հակոբյանը:
«Դուք միաժամանակ ավելի երկար եք մտածում: Մենք հենց վավերացրեցին ԵՏՄ համաձայնագիրը, հաջորդ օրը ասում ենք՝ ՀՀ Մաքսային օրենսդրությունը դադարում է գործել»,- պատասխանեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Դուք բերել եք մի դրույթը 3 ամսով ուզում եք հետաձգել, երբ օրենքը գործում է: Հայտարարում եք, որ անհարկի վարչարարական ստուգումներ չեն իրականացվելու: Եթե ձեռնարկատերը օրենք է խախտել, ինչպե՞ս կարող եք ստուգումներ չիրականացնել: Եթե ասում եք անհարկի ստուգումներ չեք անի, նշանակում է՝ արել եք անհարկի ստուգումներ: Ոչ իրավաբանական, ոչ նորմալ ձևակերպում է՝ չանցկացնել անհարկի ստուգումներ»,- այսօր ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների քննակման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Նախքան քվեարկությունը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն առաջին ընթերցմանը կողմ է՝ պայմանով, որ իրենց առաջադրումները՝ տարանջատել մայր փաթեթը և պետական տուրքի ու հիփոթեքի հարցադրումները՝ ընդունվեն. «Եթե երկրորդ ընթերցմանը չարվի, կողմ չենք լինի այս նախագծին»:
Ըստ Միրումյանի՝ խնդիրն այն է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ
Լ.Զուրաբյանը մեղադրանք ներկայացրեց իշխանական գործընկերներին, որ նրանք մտադրված երկարաձգել են օրինագծերի փաթեթի քննարկումը…
«Ամենևին այն դեպքը չի, որ խոշորները կօգտվեն: Ավելի լավ է խոշորը տանի այնտեղ բիզնես դնի, քանի բնակավայրերը զրկված մնան»:
Սահմանամերձ համայնքների տատիկ-պապիկները դժվար թե արտադրություններ հիմնեն ու կարողանան օգտվել կառավարության առաջարկած արտոնություններից, նրանց որդիները գնացել են այլ երկրներ, իսկ ԵՏՄ անդամակցությունից հետո ավելի կընդլայնվի գնալու դաշտը:
Թե ինչո՞ւ է Գյուլումյանը հրաժարվել ՄԻԵԴ դատավորի պաշտոնից և համաձայնել ստանձնել ՀՀ ՍԴ դատավորի պաշտոնը, եթե ՄԻԵԴ-ում նրա 2-րդ պաշտոնավարման ժամկետը դեռ չէր ավարտվել, Գյուլումյանը պարզաբանեց, որ…
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 8 օրենսդրական նախաձեռնություններից բաղկացած օրենքների փաթեթի 90%-ը ոչ մի կապ չունի սահմանապահ համայնքների հետ և ոչինչ չի առաջարկվում բնակիչներին
Կառավարությունն իր հերթին` պնդում է` այսօր հղիության և ծննդաբերության նպաստ է տրվում տարեկան շուրջ 13 հազար աշխատող կնոջ, իսկ առաջարկությունն ընդունվելու դեպքում նպաստ կստանա լրացուցիչ ևս տարեկան մոտ 30 հազար կին: ՀՀ-ում տրվող անաշխատունակության նպաստի ծավալը վերջին 4 տարում 3-4 անգամ ավելացել է ու հասել 12 մլրդ դրամի: 2020-21 թվականներին այդ բեռը կազմելու է 25-30 միլիարդ դրամ:
Այսօր Ազգային ժողովի նիստի սկզբում Ալվինա Գյուլումյանը խորհրդարանի առջև երդմամբ ստանձնեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը:
«Ոչ ոք չի կարող նախագահին փոխել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարեց, որ այսօր Հայաստանում կառավարման ճգնաժամ գոյություն չունի: Ըստ նրա՝ չկան նաև իշխանափոխության հիմքեր, իսկ առանց հիմքերի՝ իշխանափոխություն չի լինում:
Եթե ՌԴ նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները բացասական ազդեցություն ունենան նաև ՀՀ տնտեսության վրա, միջազգային կառույցները, ամենայն հավանականությամբ, ֆինանսական աջակություն կցուցաբերի Հայաստանին: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե ԱՄՆ և Իրան կառավարական պատվիրակության այցի ժամանակ ինչ է քննարկվել և ինչ արդյունքներ կան:
«Չի կարող ծնողը իր մի երեխային լավ նայել, մյուսին՝ ոչ: Դա վառ երևաց Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ, որի համար ծախսված գումարով կարելի էր Վանաձորում մի քանի խաղահրապարակ կառուցել»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ տնտեսական անվտանգության կարևոր չափանիշներից է ՀՀ միջազգային պահուստների չափը, որը միջազգային պրակտիկայում կարևոր նշանակություն ունի: Ըստ նրա՝ միջազգային պահուստների ծավալը պետք է մեծ լինի, քան 6 ամսվա ներմուծման չափը: Լ.Զուրաբյանի հաշվարկներով՝ այսօր ՀՀ միջազգային պահուստները պետք է 2.238 մլն դոլար կազմեն, մինչդեռ սեպտեմբերին 1 մլրդ 663 մլն է, որը նախորդ 6 ամսում 550 մլն դոլարի չափով պակասել է:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ գործում են հանձնաժողովները, ՀՀ-ն ԵՄ-ի համագործակցում է տարբեր հարթակներում ու կառույցներում, դյուրացվեց վիզայի ռեժիմը, սեպտեմբերի 13-ից հետո Վիլնյուսյան գագաթնաժողովում համատեղ հայտարարություն ընդունվեց, որտեղ փաստվեց փոխադրաձ հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցելու: