Հայաստանը 49 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ կստանա ԱԶԲ-ից
Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 49 մլն ԱՄՆ դոլարին համարժեք (Հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով) բյուջետային աջակցության վարկ «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» իրականացման համար: Այս տարի հոկտեմբերի 3-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիրը վաղը կներկայացվի ՀՀ կառավարության հավանությանը:
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի ճանապարհային տրանսպորտի և ջրամատակարարման ոլորտներում արդյունքների վրա հիմնված կառավարման համակարգերի հիմնումը:Ծրագիրը ներառում է ոլորտային կառավարման համակարգերի բարելավում, ներդրումային որոշումներում ավելի արդյունավետ հատկացումներին ուղղված ռազմավարությունների և գործընթացների մշակում,կարգավորման շրջանակների բարելավում և մշտադիտարկման համակարգերի ուժեղացում: Վարկը տրամադրվում է արտոնյալ պայմաններով`25 տարիմարման ժամկետով, որից 5 տարին արտոնյալ,տարեկան 2% ֆիքսված տոկոսադրույքով:
Ուշագրավ է, որ այս վարկով ՀՀ-ն կարող է գնումներ կատարել միայն ԱԶԲ-ի այն անդամ-երկրներից, որոնք ԱԶԲ-ի կողմից ժամանակ առ ժամանակ նշված են լինելու որպես գնումների համար ընդունելի աղբյուրներ, նաև այդ «թույլատրելի»ապրանքները պետք է համապատասխանեն ընտրության այլ պահանջների, որոնք ժամանակ առ ժամանակ սահմանվում են ԱԶԲ-ի կողմից:
Ծրագիրն ակնկալվում է ավարտել մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը: