ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից այսօր «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում հրավիրված «Ոչ իշխանական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովը» չկայացավ, թեև հյուրերը ժամանել էին և սեղանները գցված էին: Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ Գյումրու դեպքերի հետ կապված «ավել-պակաս խոսակցությունների տեղիք չտալու» համար խորհրդաժողովը հետաձգվում է:
2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների աճը կազմել է 4.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 6.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.6%, ծառայությունների սակագներինը՝ 3.0%:
«Ակնհայտ է, որ այստեղ կա խնդիր խեղաթյուրելու ու թաքցնելու, և նրանք դա են փորձում անել…
25 տարի առաջ ամրագրեցինք, որ հետամուտ ենք Ցեղասպանության ճանաչմանը, բայց միայն այդ խնդիրը չէ: Մեզ ենթարկել են Ցեղասպանության՝ հայրենազրկելու համար, և մենք այժմ պետք է վերացնենք դրա հետևանքները
«Էլեկտրոնային կառավարման առումով բավականին առաջընթաց կա, բազմաթիվ նոր համակարգեր են ներդրվել, համակարգերի ինտեգրման մակարդակն է բարձրացել»
«Հայաստանը տուժում է և՛ Ռուսաստանի պատճառով, և՛ Արևմուտքի պատճառով, և՛ տիեզերական քամիների պատճառով, բացի մեզնից: Մենք ամպոտ հրեշտակներ ենք, ամողջ աշխարհը մեզ վատություն է անում, որովհետև, չգիտես՝ ինչու, իրենք պարտավորություն են վերցրել ստեղծման պահից, որ պետք է գուրգուրեն, Հայաստանը գլխներին դնեն: Նորմալ չէ: Մենք ենք մեղավոր, ոչ մեկի վրա պետք չի գցել»,- ասում է նա:
Մեզ մոտ միջնաժամկետ զարգացման ծրագրեր են կազմում, դրանցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այսինքն՝ մենք այսօր ապրում ենք մի ծրագրով, որը վաղուց իրականության հետ որևէ աղերս չունի
Ըստ նրա՝ դա բնական է, որովհետև առկա խնդիրները ոչ միայն տնտեսական են, այլև իրենց հիմքում ունեն քաղաքական կնճիռներ, որոնց լուծումներն էապես կբերեն տնտեսական իրավիճակի փոփոխությանը
Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը ցավակցեց հայ ընտանիքի սպանդի կապակցությամբ: Ըստ Ի.Գասպարյանի, հանցագործը կդատապարտվի ու կպատժվի, բայց պետք է զգույշ լինել
«Այսուհետ շատ ուշադիր ենք լինելու սահմանամերձ՝ սահմանապահ համայնքների բնակիչների հգսերին»,- ասաց վարչապետը:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջպետական պայմանագրով և այսօրվա մեր օրենսդրությամբ՝ սպանության գործի ընդդատությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Եվ մենք ակնկալում ենք, ինչպես երեկ խոստացավ ՀՀ գլխավոր դատախազը, որ քննությունը և հետագա ընթացքը տեղի կունենա ՀՀ-ում և այդ կասկածյալը պատասխանատվության կենթարկվի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ իրավապահ համակարգի կողմից»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
Շ.Քոչարյանը նշեց, որ դրանց համաձայն՝ եթե ռուսական ռազմաբազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը հանցագործություն է կատարել տեղակայման տարածքից դուրս, ապա դա հայկական իրավասության տակ է
Ըստ նախարարի՝ երեխան գտնվել է բազմագործոն երկարատև շոկային վիճակում, նրա սիրտ-թոք-լյարդային անբավարարությունը շտկվել է:
Այսօր գործադիրի նիստում հաստատվեց կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին կաչ արեց որակյալ աշխատանք կատարել, քանի որ գերակայությունները և միջոցառումները միայն պարտադիր նվազագույնն է, որ պետք է արվի:
Ծրագիրն իրականացվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2015 թվականի ծրագրի շրջանակներում, որն այսօր հաստատվեց կառավարության նիստում:
«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բնական, հերթական երևույթ է: Նույնիսկ եթե այս կապիտալի պահանջը չլիներ, շատ հնարավոր է այդ գործընթացները լինեին: Սա ամբողջ աշխարհում ընդունված է, ոչ մի նոր բան չկա և ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»
Ուշագրավ է, որ խիստ արևմտամետ հայացքներով ներկայացող Տիգրան Սարգսյանը գրանցվել է համաժողովի «Եվրասիական միություն. Ակնկալիքներ և հեռանկարներ» քննարկմանը, որի ժամանակ մտքեր են փոխանակվելու ԵՏՄ-ի ապագայի, ներքին մրցակցության, արդյունավետության բարձրացման և համանման այլ հարցեր:
Հայաստանն այս տարվա հունվարի 2-ից դե յուրե Եվրասիական տնտեսական միության անդամ է: Ի՞նչ է փոխվել ՀՀ տնտեսվարողների համար, ի՞նչ կերպ են իրականացվում բեռնափոխադրումները:
Վերին Լարսի ճանապարհն արդեն 2 շաբաթ է՝ փակ է: 168.am-ի հետ զրույցում Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը հայտնեց, թե՝ բացի այն, որ ճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով փակ է, նաև վտանգը մեծ է, որ սարերից ձյան հոսք տեղի կունենա:
Ընկերության հաճախորդները մեզ հայտնեցին, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին ՈՒՎԿ-ից հաղորդագրություն են ստացել, որ վարկային մարումներն իրականացնեն «Հայէկոնոմբանկում», այնուհետև տեղեկացվել են, որ կազմակերպությունը վաճառվել է «Ամերիաբանկին»:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Արմենբրոկ» ներդրումային ընկերության ղեկավար, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը, բորսայում գործարքներ չեն կատարվել, հայտեր չկան:
Բանկերն այսօր 1 դոլարը վաճառում են 479-481 դրամով և գնում 472-475 դրամով: Փոխանակման կետերում փոխարժեքը շատ չի տարբերվում բանկերի սահմանած գներից:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի դեմ կրկին դատական հայց է ներկայացվել՝ հարկադիր սնանկության պահանջով: Դիմումատուն կրկին «Էներգոկոր» ընկերությունն է, որն անցած տարի հոկտեմբերին արդեն մեկ անգամ դիմել էր դատարան նույն պահանջով:
Ս. Բեկիրսկին նշեց, որ չի ուզում հակադրվել նախարարի խոսքին, սակայն հայկական տեքստիլի արտադրանքը գտնվում է թեթև քաշային կարգում ու չի կարող մրցել թուրքականի ու չինականի հետ:
168.am-ը դիմել էր ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայություն՝ խնդրելով տրամադրել շուկաներում վերցված անկած խոզերի նմուշների փորձաքննության եզրակացության պատճենը:
Հայաստանի տնտեսվարողները նախկին տարիների համեմատ անցած տարի ավելի բարեխիղճ են գտնվել. ապրանքների առաքման կամ տեղափոխման ժամանակ ուղեկցող փաստաթղթեր ավելի շատ են տրամադրվել:
Հայաստանի ու Եվրամիության միջև արտաքին առևտուրը հետզհետե նվազում է: Անցած տարվա հունվար-նոյեմբերի դրությամբ ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառությունում ԵՄ երկրների հետ առևտրի ծավալը կազմել է 26.6% այն դեպքում, երբ 2013թ. հունվար-նոյեմբերին եղել էր 28.3%, իսկ 2012թ. հունվար-նոյեմբերին՝ 28.9%:
Անցած տարի Հայաստանի արդյունաբերության ճյուղերից ամենամեծ աճն ապահովել է վերամշակող արդյունաբերությունը
«2015 թ-ից ակնկալիքները լավն են, դրական են: Հրաշքով կլինի, թե բնականոն կլինի, ես կուզեի, որ ՀՀ-ի համար և մեր երկրի բնակչության համար հնարվորինս առավելագույն լավ տարի լինի 2015 թ-ը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Հուսով եմ, որ կկարողանանք տնտեսական աճ ապահովել, բայց դա իսկապես լուրջ աշխատանք է պահանջում մեր առևտրային գործընկերների հետ, ոչ միայն ՌԴ-ի, որը մեր առևտրի, լավագույն դեպքում, ընդամենը 1/4-ն է կազմում: