«Մեր երկրի համար մեծ հաջողությունների, արդյունավետ աշխատանքի տարի եմ համարում…
Քաղաքական պայքարում Շարմազանովն ակնկալում է նորմալ, երբեմն սուր պայքար, բայց ոչ թե ԱԺ-ի պատերից դուրս, այլ ԱԺ դահլիճում ու կոռեկտության սահմաններում:
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը, ով նաև ՀՀ-ում ԱՊՀ Միջպետական բանկի ներկայացուցիչն է, քիչ հետո գործարանում հանդիպում է ունենալու աշխատավարձերի պարտքի մարման և գործարանի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող խմբի հետ:
Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սպասում են մինչև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընդունի իրենց:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վաղը հերթական անգամ կհավաքվեն գործարանի մոտ, ապա երթով կգնան Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահին ներկայացնելու ստեղծված իրավիճակը` ակնկալելով խնդրի օրինական լուծում:
Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ ընդլայնել են համագործակցության շրջանակները, որպես քաղաքական առումով ձեռքբերում նշեց հայրենիք-սփյուռք գործակցության զարգացումը, ԼՂ ճանաչման գործընթացի սկսումը, արքայազն Չարլզի այցելությունը ՀՀ և այլն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ներկայացնելով որոշումը, հայտարարեց, որ դրանց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք:
«Փոխարժեքի տատանումները կայունացել են, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունները կազմում են 3-5 դրամ, ինչը մեր փոխարժեքի կետերում եղած պատմական չափի մեջ է»:
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 2014 թ-ին գրանցվել են դրական տեղաշարժեր, թեև դժվարին տարի էր: Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
«Օպտիմալացում ասվել է, բայց ասվե՞լ է, որ բնապահպանության ու գյուղատնտեսության նախարարությունը միացնում են իրար: Վարչապետն էդպիսի բան է ասե՞լ…
«Հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք դառնում ու գյուղատնտեսության ոլորտում մեծ հաջողություն ենք ունենալու: Այս միությունը մեզ համար շատ կարևոր է
Անցնող տարին թեթև արդյունաբերության ոլորտի համար բարդ, դժվարին, ինչ-որ չափով իրարամերժ, առաջնահերթությունների փոփոխության տարի էր: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին:
Ընդհանուր առմամբ, գործարարությունն ամբողջ տարին եղել է տարբեր տեղեկատվությունների ազդեցության ներքո` մխիթարական կամ ոչ մխիթարական լուրեր, անսպասելի վիճակներ են առաջացել
Ինչպես «168 Ժամի» հետ զրույցում նշեց «Ագրարագյուղացիական միություն» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը, մեծ վնաս պատճառեց մարտի ցրտահարությունը, որ հիմնականում հարվածեց ծիրանի, վաղահաս պտղի այգիներին, և ծիրանի մոտ 90-95% բերք կորցրինք Հայաստանում:
Անցնող տարին փոքր ու միջին ձեռնարկատիրության համար լի էր առավել բացասական, քան դրական փոփոխություններով: Նման գնահատական մեզ հետ զրույցում տվեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը:
«Այն մասնակիցները, որ վճարումներ են կատարել, նրանց տարեկան եկամտաբերությունը շուրջ 12% է: Պետք է լավ գնահատել և, փորձելով մասնակից դառնալ համակարգին, վաղվա ծերության համար լավ երաշխիքներ ստեղծել»,- ասաց նախարարը:
«Գնաճն, իհարկե, մեզ առաջին հերթին է մտահոգում, որ առաջին հերթին ազդում է սոցիալական անապահով ընտանիքների վրա»
Շատ կարևոր է քաղաքացու իրազեկվածության աստիճանը, եթե բավարար իրազեկվածություն ունի, ոչ ոք չի կարող նրան ճնշել: 114 թեժ գծի գործարկումը բավականին խնդիր է լուծել այս առումով
«2014 թ-ը ես պետք է բնորոշեմ որպես բավականին բեկումնային տարի` սոցիալական համակարգերի ստեղծման աշխատանքների մասով, և շատ բարդ տարի էր բարեփոխումների իրականացման առումով
Նա վստահեցրեց, որ ժողովուրդը կարող է հանգիստ լինել՝ ԳՁՕ-ի պարունակությունը որևէ մթերքում բացառվում է, անգամ նախկինում ԳՁՕ պարունակող լոլիկ, լոբի ՀՀ չի բերվել:
Գարանտ-Ինշուրանս» ԱՓԲԸ-ի ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, դադարել է նաև նրա անդամությունը Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյին։ Այժմ շուկայում մնացել են 6 ապահովագրողներ՝ «Արմենիա Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «Ռեսո», «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Սիլ Ինշուրանս» ընկերությունները:
«Եթե կարողացանք օգտվել ԵՏՄ ստեղծված հնարավորությունից, մենք լավ կսկսենք ապրել: 5 տարուց հետո ավելի լավ կապրենք: ՌԴ տնտեսության վերականգնումը մեզ համար շատ կարևոր է»,- ասում է Վարդան Այվազյանը:
Ինչքանով Վրաստանի համար կարևոր են Ադրբեջանն ու Թուրքիան, այդքանով էլ Վրաստանի տարածքն է կարևոր այդ երկրների համար` իրենց նախագծերի իրականացման առումով: Ինչպես այսօր ասուլիսում հայտարարեց վրացագետ Ջոնի Մելիքյանը, երբ 2012թ. իշխանափոխությունից հետո հայտարարվեց ՌԴ հետ հարաբերությունների լավացման մասին՝ պարզ էր, որ Ադրբեջանին ու Թուրքիային դա դուր չէր գալու: Ըստ նրա՝ դրանից հետո ռուս-վրացական առևտրային հարաբերությունները վերսկսվեցին ու այսօրվա դրությամբ փոխգործակցությունը շատ ակտիվ շարունակվում է, չնայած 2008-ի պատերազմից հետո մնացած քաղաքական խնդրներին:
Նրա խոսքով՝ Վրաստանից տարեկան 40-45 հազար ավտոմեքենա է մտնում Հայաստան, և ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության շրջանակներում ավտոմեքենաների համար սահմանված 5 տարի արտոնությունների ժամկետը, երբ մաքսադրույքաչափերը չեն փոխվելու, առավելություն կլինի նաև վրացի գործընկերների համար:
East Prospect Fund-ը, ըստ կազմակերպության տարածած տեղեկատվության, իրենից ներկայացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց խմբի ներդրումային գործընկերություն: Թե կոնկրետ ովքե՞ր են կանգնած այս կառույցի ետևում, առայժմ մեզ չհաջողվեց պարզել: Հիմնադրամի կառավարումն իրականացվում է Լոնդոնից և Կիևից:
«ՀՀ քաղաքացիներն արդեն լրիվ ստրկացել են, անցել են ռուսական ստրկացման լծի տակ: Պետք է սպասենք Ռուսաստանը քանդվի, ՀՀ-ն գուցե այդպես փրկվի, կամ պետք է շտապ իշխանափոխություն անել, այլ տարբերակ չկա: Ոչ մի ոլորտ չի կարող աշխատել, մինչև նորմալ ընտրություններ չլինեն: Ռուսներն այստեղ յուրայիններին նշանակում են ու ոլորտ ոլորտի հետևից իրենց ձեռքն են վերցնում: Նրանք ունեն բազմաթիվ օլիգարխներ, դրսերում չեն կարղանում փող ներդնել պատժամիջոցների պատճառով ու արկածախնդրային ճանապարհով նման երկրներում են իրենց փողերը լվանում: Սա է խնդիրը»,- ասում է Շահեն Պետրոսյանը:
«Մենք հատուկ ենք եկել Հայաստան: Այժմ ոչ բոլորն են գալիս ԱՊՀ տարածք: Սակայն մենք ընտրել ենք Air Armenia-ին, հավատում ենք, որ Հայաստանը կծաղկի և, կարծում ենք, որ Air Armenia-ն բավականին հեռանակարային ընկերություն է»,- ասաց Բաբիլյովը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր ներդրումային հիմնադրամ նայում է, թե ով է իր գումարները տնօրինելու:
«Մարդիկ ոչ բոլորն են գրագետ ֆինանսների, տնտեսության մեջ, դժբախտաբար, և խուճապ է լինում: Եվ խաղացողներն ավելի շատ են սկսում օգտվել, ու փորձում են ոչ միայն թռցնել փոխարժեքը, այլ ձեռքի հետ էլ տատանել, որ արժութային դիրքերն իրենց մոտ փակվեն, որ ունենան կայուն շահույթ: Երբ փոխարժեքը նման սրընթաց իջավ, նշանակում է արդեն գործում են իռացիոնալ գործոններ»,- ասում է նա:
«Ամեն ինչ նորմալանում է և կշարունակվի նորմալանալ: Ոչ մի արտառոց դեպք չեմ տեսնում: Դրամը կամաց-կամաց կայունանում է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հույս ունի, որ արտարժույթի և ազգային դրամ ավելի այս «լողացող» իրավիճակը կկանոնակարգվի, փոխարժեքը կգա ելման դրության և ապրանքների գների ցայտնոտային դրությունը կկայունանա: