Բաժիններ՝

Փոխարժեքի շուկայում տիրող խուճապային վիճակը ամանորյա տոներից հետո հանդարտվել է

Անցած տարեվերջին Հայաստանի փոխարժեքի շուկայում տիրող խուճապային վիճակը ամանորյա տոներից հետո հանդարտվել է: Բանկերն այսօր 1 դոլարը վաճառում են 479-481 դրամով և գնում 472-475 դրամով: Փոխանակման կետերում փոխարժեքը շատ չի տարբերվում բանկերի սահմանած գներից:

Մայրաքաղաքում արտարժույթի փոխանակման կետերում 168.am-ի շրջայցից պարզվեց, որ ՀՀ քաղաքացիներն ավելի հանգիստ են առք ու վաճառք իրականացնում: Կոմիտասում գտնվող փոխանակման կետերից մեկում նշեցին, որ միջինից ցածր քանակի առևտուր է իրականացվել և ավելի սպասողական տրամադրություններ են տիրում շուկայում: Մեկ այլ փոխանակման կետում էլ (Մալաթիա տոնավաճառի մոտ) նշեցին, որ այնուամենայնիվ քաղաքացիներն ավելի շատ դոլար են գնում, քան վաճառում, և արտարժույթի պահանջարկը մեծ է, թեև տոներից առաջ եղած դրության համեմատ այժմ իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Խանջյան փողոցի վրա գտնվող մի փոխանակման կետում էլ դժգոհեցին, որ առքի ու վաճառքի տարբերությունն այնքան չէ, որ «ռիսկ անեն» արտարժույթի առքուվաճառք իրականացնեն, քանի որ դեռևս անորոշ վիճակ է և պարզ չէ, թե «վաղը-մյուս օրն ինչ կլինի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս