«Ես թղթաբանության համար չեմ այստեղ, պետք է որակ ապահովենք». Հովիկ Աբրահամյան
Այսօր գործադիրի նիստում հաստատվեց կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին կաչ արեց որակյալ աշխատանք կատարել, քանի որ գերակայությունները և միջոցառումները միայն պարտադիր նվազագույնն է, որ պետք է արվի:
Հ.Աբրահամյանը շեշտեց, որ կառավարության անդամներից ակնկալում է նախաձեռնողականություն, աշխատանքի որակ և կարգապահություն, որպեսզի առկա բազմաթիվ խնդիրներին լուծում տրվի, իսկ յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ միայն իր ոլորտի ծրագրի, այլև իր այդ ոլորտում տնտեսական աճի ու ծառայությունների որակի համար:
Վարչապետը զգուշացրեց, որ լինելու է խստապահանջ, իսկ մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու:
«Ես թղթաբանության համար չեմ այստեղ, պետք է որակ ապահովենք: Մեր ժողովուրդը պետք է մեր աշխատանքի արդյունքը տեսնի»,- ասաց նա: