Հայաստանի տնտեսավարողներն անցած տարի ավելի բարեխիղճ են աշխատել
Հայաստանի տնտեսվարողները նախկին տարիների համեմատ անցած տարի ավելի բարեխիղճ են գտնվել. ապրանքների առաքման կամ տեղափոխման ժամանակ ուղեկցող փաստաթղթեր ավելի շատ են տրամադրվել: Անցած տարի Հարկային մարմինը ստուգումներ է իրականացրել 242 օր և հայտնաբերել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման 2018 խախտումներ: Դրանց արդյունքում արձանագրված խախտումների ընդհանուր չափը կազմել է ավելի քան 1 մլրդ 40 մլն դրամ:
Նախորդ տարիներին օրական արձանագրված տասնյակ խախտումների փոխարեն անցած տարի դրանց քանակը սահմանափակվել է հիմնականում օրական մինչև 10-ով: Սակայն մայիսի ընթացքում 2 օր՝ 12-ին և 13-ին հարկային տեսուչները ռեկորդներ են սահմանել՝ բացահայտելով խախտումների 80 և 68 դեպքեր:
Գումարային առումով ամենամեծ խախտում իրականացնողը «Գրանդ մարկետ» ՍՊԸ-ն է՝ 40.1 մլն դրամ, այնուհետև Աբովյանի բժշկական կենտրոնը՝ 35.4 մլն դրամ: