Խորհրդակցությունից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ այսօրվա արտահերթ նիստը հետաձգվել է մինչև հաջորդ քառօրյա:
Այս պահին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցի վերաբերյալ:
«Մեր պատվիրակության դիրքորոշումը ուղղորդված չէր որևէ մեկի կողմից, հակառակը՝ դա քվեարկություն էր, որ բխում էր այդ պահին այդտեղ ստեղծված իրավիճակից: Քվեարկության հիմնական հարցադրումը կայանում էր նրանում, թե ովքեր են կողմ, որ ՌԴ պատվիրակության լիազորությունները դադարեցվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
Անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ իր մոտ խորհրդակցություն հրավիրելու ոչ իշխանական ուժերի պահանջին, Գ.Սահակյանը նշեց, թե ոչ իշխանական ուժերը դա պահանջում են միայն ժողովրդին ի ցույց դնելու համար, թե՝ «ժողովո՛ւրդ, տեսեք՝ ինչ ենք անում», իսկ «10-րդ օրը» կմոռանան այնպես, ինչպես սահմանամերձ ժողովրդին մոռացան, թե ոնց են. «Ստիպված մենք գնացինք, տեսնենք, թե էլ ինչի կարիք ունեն»:
ՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ եթե հանձնաժողովում դոմինանտ լինելու է մի ուժ, իսկ մնացածը պարզապես ապահովելու են «մասովկա», ապա ԲՀԿ-ն չի մասնակցի դրա ձևավորմանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շատ խիստ դատապարտեց տեղի ունեցածը. «Ոնց նայում ենք, Լեռնային Ղարաբաղի ոստիկաննությունն էր ներկա այդ դեպքերին: Մենք խիստ դատապարտում ենք: Սա արդեն վերջնն ա, սա ոնց որ մեր ու Ղարաբաղի մեջ արդեն փորձում են սեպ խրեն»:
Ազգային ժողովի պատգամավորները հակասական վերաբերմունք ունեն Բերձորում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շատ խիստ դատապարտեց տեղի ունեցածը, իսկ գեներալ Մանվել Գրիգորյանն ասաց. «Հասարակ մարդկանց թողում են Ղարաբաղ, մուտիլովշիկներին չէ»:
Դեռևս անցյալ տարի ԱԺ ոչ իշխանական եռյակը քննարկման էր դրել արտահերթ նստաշրջանի հետ կապված կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարց: Այսօր ԱԺ նստաշրջանի մեկնարկի ժամանակ, երբ քննարկվում էր օրակարգը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ կառավարման համակարգը գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին մեղադրեց ԱԺ կանոնակարգ օրենքը խախտելու մեջ, քանի որ հարցերի հերթականությունը քննարկելիս չի նշել ընդդիմության՝ արտահերթ նիստ հրավիրելու մասին հարցը:
Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի 2015 թ. նստաշրջանի առաջին նիստը: Օրակարգի հաստատման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դատապարտեց հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած բռնությունը:
2014 թ-ին անշարժ գույքի շուկայում ընդհանուր պահանջարկի անկում է եղել և 1 տարվա կտրվածքով պահանջարկը նվազել է 10%-ից ավելի:
«Ավելի նպատակահարմար են գտնում դրսում անշարժ գույք ձեռք բերել, քան Հայաստանում: Հատկապես հիմա է այդ միտումը, որ ռուբլին անկում ապրեց…
Անհատ ձեռներեց Հարություն Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, թե շատ կուզենար, որ կառավարությունը վերջնական որոշում կայացներ և կրկին չհետաձգեր հարցի լուծումը:
«ԿԲ-ն հայտարարում է, որ պետք է 5-6 բանկ: Նույնն է թե` վաղը կառավարությունը որոշում կայացնի, թե 2 հա-ից պակաս մակերեսով խանութները լուծարում է, կամ՝ ռեստորանը պետք է ունենա 1000 նստատեղից ոչ պակաս, կամ էլ՝ ՀՀ քաղաքացին պետք է ունենա 100 կգ-ից ոչ պակաս կշիռ: … Ամեն մի բանկը Հայաստանի մասնիկն է, դնում են ու գնդակահարում: Ինչո՞ւ»,- ասում է Էդվարդ Սանդոյանը:
«Մենք հիմա բարդ իրավճակում ենք: Խնդիրը տնտեսությունից տեղափոխել են բանկային համակարգ: Երկար շարունակվելու դեպքում բանկային համակարգում սնանկացումներ կունենանք, որը մեզ բոլորովին պետք չէ: Բնականաբար, ԿԲ-ն պետք է վաղ թե ուշ վերանայի այս գործիքը: Բայց եթե դրամն ազատ թողնեն, 1 դոլարի փոխարժեքը կարող է հասնել 650-730 դրամի, և առաջին խնդիրը կառաջանա ներմուծվող գազի գնի հետ կապված, որը միջպետական համաձայնագրում ֆիքսված է ոչ թե միջազգային բանաձևով, ինչպես ամբողջ աշխարհում է գազի գինը կապված նավթի գնի հետ, այլ, չգիտես ինչու, պայմանավորվում է Օրենբուրգի մարզում գործող գազի գնի հետ: Ու եթե դրամն արժեզրկվի, գազը թանկանալու է»,- 168.am-ին ասել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը:
«Ֆինանսների նախարարությունը ևս պեական կառավարչական մարմին է, և կառավարության որոշումով «Միկա» մարզադաշտը տրվել է ֆինանսների նախարարությանը: Նույնն է, որ, ասենք, թե ինչի՞ է դպրոցը կամ համալսարանը ԿԳՆ ենթակայության տակ: Դրանք հանձնվելու են, ի վերջո, Հայաստանի Հանրապետությանը: Թե դա էդ պահին Պաշտպանության նախարարությա՞ն, թե՞ ֆինանսների նախարարության ենթակայության տակ է, նույն հարցն է, որ նույն գերատեսչությունը ունենա տարբեր վարչություններ»:
«Դվին» հյուրանոցի ներկայիս սեփականատերը մինչև այս տարվա փետրվարի 15-ը ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությանը հաշվետվություն կներկայացնի կատարված ներդրումների ու աշխատանքների վերաբերյալ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց վարչության պետ Արման Սահակյանը:
«Մեր նպատակն է, որ դուք արարեք, աշխատեք, ապրեք, ձեր ընտանիքները պահեք: Մենք հո ձեր թշնամին չենք: Մենք ուզուոմ ենք ձեր համար նորմալ պայմաններ ստեղծել»,- այսօր հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ ընդունելով կառավարության շենքի առջև օրեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող փոքր ու միջին տնտեսվարողների պատվիրակությանը:
Նա հավելեց, թե խոսքը շենքի մասին չի եղել, անգամ տեղեկություն կա, որ այն որպես հյուրանոց է ծառայել:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին՝ դժգոհելով, որ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին հանրությանը համապարփակ տեղեկատվություն չի ներկայացվում:
Հ.Աբրահամյանը հանձնարարեց, որ Վ.Գաբրիելյանը ներկայացնի կատարած աշխատանքը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե «այս դժգոհ մասսայի հետ» հանդիպումները ինչ արդյունք են տվել:
Վերջին շրջանում կրկին ակտիվություն է նկատվում Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առջև: Հայաստանը լքել ցանկացողների բազմաթիվ հերթեր են գոյանում այստեղ
Ռ.Եգանյանին ավելի շատ մտահոգում է, թե Ռուսաստան գնացողների վիճակն ինչ է լինելու, քանի որ Ռուսաստանում իրադրությունն էապես փոխվել է անցյալ տարվա համեմատ…
Կոռուպցիայի առումով, եթե ներդրողները փորձում են հասկանալ, թե որքանով կոռուպցիան կարող է վնասել իրենց ներդրումներին, կամ այն օգնությունը, որ ցույց է տրվում տվյալ երկրին, որքանով կարող է թալանվել, վերցվում է ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթիվը:
2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 439,460, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ նվազել է 11,018-ով:
«Ոչ թե մեր արտահանողներն են սառեցրել, այլ սա մի քանի ամսվա խնդիր է, կապված է ռուբլու արժեզրկման հետ: Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանն ունի հատուկ քաղաքականություն՝ չի թողնում, որ գնաճ տեղի ունենա: Սկզբնական շրջանում արգելել էին, որ գների փոփոխություն տեղի ունենա իրենց խանութներում, բայց մի երկու օր առաջ Ռուսաստանից գործարար էր եկել, որ ասում էր, որ արդեն գները փոփոխվում են: Եթե այնտեղ գները գնան փոփոխման, մեր նախկին պայմանագրերը նորից կսկսեն աշխատել»,- ասում է նա:
Անդրադառնալով դոլար/դրամ փոխարժեքին՝ Մանասերյանը նշեց, որ շատ լավատես է, կարծում է, որ փոխարժեքի տատանումները կառավարելի կլինեն:
«Դա ռազմավարական շատ մեծ ռիսկեր է պարունակում: 2008թ. ԱՄՆ-ում ճգնաժամի ժամանակ հիմնականում խոշոր բանկերը հայտնվեցին սնանկ վիճակում, մինչդեռ փոքր բանկերը հաղթահարեցին…
ՀՀ նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերի գործուղումների և շրջագայությունների համար այս տարի ծախսվելու է 215 մլն դրամ:
Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի կարճաժամկետ ու երկարաժամկետ արժութային վարկանիշը «BBB-/A-3»-ից իջեցրել է մինչև «BB+/B», որը փորձագետներն անվանում են թափոնային կամ աղբարկղային վարկանիշ: Վերլուծաբանները գտնում են, որ սա խիստ բացասաբար կազդի Ռուսաստանի՝ առանց այդ էլ ծանր դրության մեջ գտնվող տնտեսության վրա: